Հանրության լայն զանգվածների ներգրավմամբ և՛ փոփոխությունը կիրականացվի, և՛ վարչապետի թեկնածությունը կներկայացվի. Թևանյան
«Նիկոլ Փաշինյանն ինչ հայտարարում է ճիշտ հակառակ ուղղությամբ է լինում, ինքը վարկաբեկել է Հայաստանի բոլոր գաղափարները, նենգափոխել և վերափոխել բառերի իմաստը»,-Հանրապետության հրապարակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը և հավելեց. «Խաղղությունից խոսում է՝ պատերազմ է բերում, խոսում է ինքնիշխնությունից, ես սարսափով եմ լսում «ինքնիշխանություն» բառն իր շուրթերից, այն նշանակում է, որ ոչնչացնելու է ինքնիշխնությունը»:
Հիշեցնելով, որ Փաշինյանն ասում էր թե հանուն ինքնիշխանության է պայքարում՝ Թևանյանն ասաց, որ այն իրականում լրջագույն սպառնալիք է և բոլորին պետք է մտահոգի:
«Փաշինյանը միտումնավոր, դավադրաբար մեզ թշնամի է դարձնում հնարավոր բոլոր բնական դաշնակիցների հետ՝ Հայաստանին թողնում է միայնակ՝ իրականացնելով թուրք-ադրբեջանական ծրագիրը: Բոլոր այն խնդիրենը որոնք զգուշացնում էինք, տեսնում ենք, որ, ցավոք սրտի, իրականություն է դառնում և ինքը մեր թշնամիների շուրթերով հաստատեց, որ սպասարկում է իրենց օրակարգը: Միակ լուծումը նրա հեռացումն է»:
Նա հայատնեց, որ ինչքան շուտ հեռացնեն Փաշինյանին, այնքան լավ, որը կախված է համաժողովրդական ընդվզումից:
«Ինքը դուրս գրված գործիչ է, ուղղակի պետք է այնպես, անել որ առավելագույնն անցնցում լինի փոփոխությունը, մենք կարողանանք խուսափել հնարվոր արկածախնդրությունից և հարձակումներից»,-հայտարարեց Թևանյանը և հավելեց. «Ապագա վարչապետի ներկայացման գործընթացն իր տրամաբանական ընթացքն ունի: Հանրության լայն զանգվածների ներգրավմամբ և՛ փոփոխությունը կիրականացվի, և՛ վարչապետի թեկնածությունը կներկայացվի»:
Ներկայացնելով իշխանափոխությունից հետո կատարվելիք քայլերը՝ նա ասաց, որ հիմնկան քայլերն են՝ պրահյան գործընթացից դուրս գալը, բնական դաշբնակիցների հետ հարաբերությունների կարգավորումը և բանակի վերականգնումը, վերջինս հետևողականորեն չի արվում արդյունքում սահմանին կանգնած զինվորը մի քանի անգամ պակաս է վճարվում, քան Երևանում ցուցարարներին ծեծող ոստիկանը:
Հարակից հրապարակումներ`
- Բացի հայ ժողովրդից,Նիկոլ Փաշինյանն արդեն ամբողջ աշխարհի համար է դուրս գրված․ Թևանյան
- Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
- Թույլ չեն տալիս Թևանյանին դեղեր փոխանցել