Փաշինյանի խոսնակ. ՀՀ-ն ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում, կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին
Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրում է.
«Կրկին տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից:
Հայաստանի Հանրապետությունը որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել: ՀՀ-ն ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում, կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին:
Փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ֆորմատի մասին Հայաստանի Հանրապետությունը տեղեկություններ չի ունեցել: Լեռնային Ղարաբաղը հարցերը քննարկել և համաձայնեցրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հետ եւ/կամ միջոցով»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԽ հայտարարության տեքստին նախօրոք ծանոթ էր ՀՀ վարչապետը. ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյան
- Փաշինյան. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ
- Եթե ԼՂ հայերը հեռանան իրենց հայրենիքից, պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Ադրբեջանի ու ռուս խաղաղապահների վրա. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան