Առավոտյան ժամը 08։00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Մանուկյան
Առավոտյան ժամը 08։00-ից սկում ենք անհնազանդության ակցիաները։ Հանրապետության հրապարակում հայտարարեց Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։
«Մենք պարալիզացնելու ենք քաղաքը․ մոտակա երեք օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, ամբողջ Հայաստանը պարալիզացվելու։ Առավոտյան ժամը 08։00-11։00-ը հաստատ։ Իշխանության հենարանը մնացել է ոստիկանությունը»,- ասաց Մանուկյանը։
Նա նշեց, որ ոստիկանո երկու հատվածից է կազմված՝ պրոֆեսիանալ հատված, վայրագ մարդկանցից կազմված հատված. «Որտեղի՞ց են ճարել, չգիտեմ։ Ով գնալու է ժողվրիդ դեմ, պետք է ջարդվի։ Ոստիկանության այդ հատվածը պետք է մաշվի։ Հենց մաշվի, իշխանությունը կընկնի։ Դրա համար այսօր այստեղից երթով կգնանք ոստիկանություն, մեր ուժը ցույց ցանք, ասենք՝ դուք մեզ եք նկարում, մենք ձեզ ենք նկարում, որ ձեր երեխաները տեսնեն ու ամաչեն, որ նման ծնողներ ունեն»։
Մանուկյանն ասաց, որ վաղը ակցիաներ են լինելու նաև մարզերում։
«Երեք օր պարալիզացնենք հանրապետությունը, հետո սկսել, եթե ՔՊ-ական պատգամավորներն ուշքի չգան, հատ-հատ կսկսենք իրենց բացատրել»,- նշեց Ազգային կոմիտեի անդամը։
Ազգային կոմիտեն հրապարակել է վաղվա անհնազադնության գործողությունների հասցեները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին