Որոշվել է ԼՂ-ի բնակչության համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս
Որոշում է կայացվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս, որտեղից էլ հնարավոր կլինի կազմակերպել հումանիտար բեռի տեղափոխությունը Լեռնային Ղարաբաղ ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահ զորախմբի միջոցով։
Այս մասին «Լուրերին» տեղեկացրել են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից
Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որ Հայաստանից Արցախ ուղարկված մարդասիրական ավտոշարասյունը հետ է վերադառնում Կոռնիձորից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին