Խնդրում եմ՝ բոլորս գրկաբաց լինենք արցախցիների նկատմամբ, Չալաբյան
Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում Ազգային կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանը ելույթը սկսեց Արցախի հետ կախված անելիքներից։
«Ընդհանրապես դրանք պետության անելիքներն են, բայց քանի որ այսօր մենք պետություն չունենք, պետությունն անգլուխ է և պետության գլխի տեղը դրված է լրիվ ուրիշ մի իր, մենք ստիպված ենք այդ խնդիրների մի մասը մենք ստանձնենք։ Մենք՝ այս երկրի պատասխանատու քաղաքացիներս, որոնք հավաքվել են այստեղ»,- ասաց Չալաբյանը՝ հավելելով, որ այսօր մեր երկիրն ապրում է ճակատագրական օրեր։
Նա նշեց, որ երեկ արդեն բազմաթիվ նախաձեռնություններ զբաղված էին նրանով, որ ճնշում գործադրելով հումանիտար միջանցք բացվի և հնարավոր լինի այնտեղից էվակուացնել ծերերին, վիրավորներին, հիվանդներին, երեխաներին, կանանց, այլ խոցելի անձանց։
«Պետք է արձանագրենք, որ այսօր այդ միջանցքը, կարծես թե, սկսել է բացվել և արդեն Հայաստան են տարհանվում Արցախի մեր քույրերն ու եղբայրները, որոնք առաջին օգնության կարիք ունեն։ Մեր առաջին խնդիրը մեր հայրենակիցներին օգնելն է, նրանց կյանքն այս պահին փրկելն է, այդ մղձավանջից նրանց դուրս բերելն է»,- ասաց նա։
Չալաբյանի խոսքով՝ այսօր կարևորը նրանց օգնելն է, մարդիկ հարազատներ են կորցրել, միջոցներ չունեն, չգիտեն ինչ անեն․ «Ես խնդրում եմ, որ բոլորս գրկաբաց լինենք նրանց նկատմամբ, պատրաստ լինենք և օթևան տրամադրենք մինչև նրանք ոտքի կկանգնեն»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին