Մեր երկրում մի հոգի կա, ում հոգեբույժի օգնության դիմելը խիստ անհրաժեշտ է. Քաղաքացիների արձագանքը Գուրգեն Արսենյանի գրառմանը
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը Հյուսիսային պողոտայում պատահածից հետո ֆեյսբուքում գրառում է արել.
«Այսօր ժամը 17 00-ի սահմաններում հյուսիսային պողոտայում քայլելուց,պատահական հանդիպեցի մի խումբ քաղաքացինեի որոնց վարքագիծը ինձ խիստ մտահոգեց: Լուրջ կասկածներ ունեմ մեր երկրում հոգեբուժական և հոգեբանական ծառայությունների հասանելիության հետ կապված, սակայն որպես պատասխանատու քաղաքացի դիմում եմ մեր հանրությանը` եթե ճանաչում եք այս դրվագի մասնակիցներին,ապա շտապ տեղյակ պահեք նրանց ծնողներին: Անհապաղ մասնագիտական օգնության կարիք եմ տեսնում,ստուգեք նաև թե ինչու են լայնացած բիբերը և ջղաձիգ ու կտրուկ մոտորիկան: Անկեղծ մտահոգ Գուրգեն Արսենյան»։
Գրառմանը շատ օգտատերեր են արձագանքել։
«Լայնացած բիբերի, կտրուկ ու ջղաձիգ մոտորիկայի պատճառը Երևանի սրտում ազատ քայլող թշնամուն դեմ առ դեմ հանդիպելն է եղել հավանաբար»։
«Ճիշտ էլ ասում են»։
«Այս տեսանյութում ես տեսում եմ, որ այդ երեխաներն ու երիտասարդները ձեր ագրեսիվ վարքից են վախեցած, ձեր ձեռքերի թափահարոցներից են փախչում, դուք եք ձեզ անպարկեշտ եք պահում, և ի դեպ բոլոր բղավոցները ձեր հասցեին իրականություն են»։
«Մեր երկրում մի հոգի կա, ում հոգեբույժի օգնության դիմելը խիստ անհրաժեշտ ա, 5 տարի երկիրը վարի ա տալիս, բայց էդ մի հոգին հաստատ էս երիտասարդների մեջ չէ»։
«Շատ էլ ճիշտ է հերոսը, թշնամու ցանկությունը կատարողը և թշնամու հետ առևտուր անողը դավաճան է»։
«Ասենք դուք չեք հասկանում, թե ի՞նչ աղետ ու կործանում եք բերել հայ ազգի գլխին այ ազգակործան թրքահպատակ նիկոլաթայֆա։ Ո՞նց կարող եք ընդհանրապես քնել ու հաց ուտել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա