Իշխան Սաղաթելյան. Վաղը գործողության օրն է
«Մեր հանարահավաքներն ամեն օր դառնում են ավելի մարդաշատ, գնալով այս հրապարակը լցվում է»,-ասաց Ազգային կոմիտեի անդամ, ԱԺ պատգամավոր, դաշնակցական գործիչ Իշխան Սաղաթելյանը՝ առաջարկելով ծափահարել ներկաներին ու նրանց, որոնք դեռ միանալու են բողոքի ակցիաներին։
Նրա խոսքով, այսօր բոլորի գլխում մի միտք է՝ ո՞նց, ինչպե՞ս, ե՞րբ անել, որ այս իշխանություններից ազատվենք։
«Բոլորս հասկանում ենք, որ Հայաստանի ու Արցախի փրկությունն իշխանափոխության մեջ է։ Մեր միակ ռեսուրսը դուք եք։ Մենք ոչ ոստիկանություն ունենք, ոչ զինված բանդաներ ունենք, ոչ էլ օտարերկրյա գործակալներ ենք, որ ֆինանսավորվենք ինչ-որ կազմակերպությունների կողմից։ Հայաստանի պաշտպանության միակ ռեսուրսը դուք եք ու հայ մարդը։ Հետևաբար այս փոփոխությունը պետք է անենք մենք մեզանով՝ բնականաբար մեր թիմը ավելացնելով։ Ո՞րն է առաջիկա օրերին մեր խնդիրը։ Պետք է դուրս գանք փողոց, անհանազադության ակցիաների մակարդակը հասցնենք մի աստիճանի, որ իշխանությունը ծնկի գա։ Ժողովրդի անհաղթահարելի ուժը պետք է հասնի այն աստիճանի, որ ոստիկանական ուժերը չկարողանան դիմադրել։ Հետևաբար, ձեր յուրաքանչյուրի ներկայությունն այստեղ շատ կարևոր է։ Մենք միմյանց անհրաժեշտ ենք ոչ միայն այս հանրահավաքում, այլ առավոտյան ժամը 8-ին։ Վաղը ժամը 8-11-ը մայրաքաղաքում կլինեն զանգվածային անհնազանդության ակցիաներ»,-ասաց նա։
Նա ընդգծեց՝ գործի հաջողությունն ու մասնակցությունը կախված է յուրաքանչյուրի մասնակցությունից։
Իշխան Սաղաթելյանը հրապարակեց հասցեները՝
Առավոտյան ժամը 8-ին Կենտրոն
Երևանի կրկեսի դիմաց
Երիտասարդական մետրոյի մոտ
Բրյուսովի անվան համալսարանի դիմաց
Հանրապետության հրապարակ։
Աջափնյակ՝ Մարզահամերգային համալիրի դիմաց
Շենգավիթ՝ Գարեգին Նժդեհի հրապարակ
Էրեբունի՝ Սասունցի Դավիթի արձանի մոտ
Արաբկիր՝ Կոմիտաս 38, Սուրբ Խաչ եկեղեցու մոտ
Քանաքեռ-Զեյթուն՝ Երևան սիթի սուպերմարկետի դիմաց։
«Տեղերում լինելու են կազմակերպիչները, ձեր հետ սկսելու են անհնազանդության ակցիաները։ Ովքեր ասում են՝ գործողություն ենք ուզում, ես ասում եմ՝ վաղը առավոտ ժամը 8-ին գործողության օրն է։ Եթե մի քանի օր բոլորս դուրս գանք միասին, պետական ամբողջ ապարատը կանգնեցնելու ենք, վստահ եմ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է հասկանում Փաշինյանն անկախությունից. Վազգեն Մանուկյան
- Խնդրում եմ՝ բոլորս գրկաբաց լինենք արցախցիների նկատմամբ, Չալաբյան
- Երբ թուրքի հետ դավադիր պատերազմով երկիրը հանձնել փորձի՝ մեղքը գցելու է այս հրապարակի մարդկանց վրա. Մամիջանյան
- Անկախության մսխողը Նիկոլ Փաշինյանն է. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին