Հրաժարվել ենք Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ մեր ներկայացրած բողոքից․ փաստաբանական խումբ
Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել.
«Քիչ առաջ դիմում ենք ներկայացրել դատավոր Մասիս Մելքոնյանին, որով հրաժարվել ենք Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ մեր ներկայացրած բողոքից: Մասիս Մելքոնյանը ընդհամենը 3 ամիս առաջ եղել է Հանրապետություն կուսակցութան խորհրդի անդամ և բազմիցս աարել է քաղաքական հայտարարություններ, որոնք եղել են վերաբերելի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատավոր Մասիս Մելքոնյանը ընդգծված քաղաքականացված է և իր կողմից ինքնաբացարկ չհայտնելը մեզ մոտ առաջացրել են ողջամիտ կասկածներ: Մեզ համար առավել ընդունելի է բողոքի չքննարկումը, քան քաղաքականացված դատավորի կողմից այն քննարկելը:
Պաշտպաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Արամ Վարդևանյան,
Էրիկ Ալեքսանյան»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին
- Կոչուբաև. Լևոն Քոչարյանի ձերբակալությունը կրում է բացառապես քաղաքական կոնտեքստ
- Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
- Լևոն Քոչարյանին փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ
- Կոչուբաև. Շտապ օգնության բրիգադը Լևոն Քոչարյանին հոսպիտալացնում է
- Բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին