Փաշինյան. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ
«Վերջին տարիներին ու այսօր մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների խորքային իմաստը հենց սա է` Հայաստանը լինելու է ինքնիշխան, ժողովրդավարական, ազատ պետությո՞ւն, թե՞ վախվորած ծայրագավառ»,- ուղրղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ արդեն գրեթե բաց ու թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում, ու ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի` ինքն անկախության պաշտպանության շարժման մասնակի՞ց է, թե՞ ծայրագավառային հնազանդության։
«Ես Հայաստանի վարչապետն եմ, հետևաբար առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը։ Եթե չլինեի վարչապետ որպես քաղաքացի կգնայի Հայաստանի անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող վարչապետի հետևից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է։ Որովհետև Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ։ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես։
Հայաստանի քաղաքացին չի կորցրել և չի կորցնի իր հպարտությունն ու հաստատակամությունը և Հայաստանի քաղաքացին կհաղթի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, երջանկության և ազատության համար մղվող այս պայքարում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ԼՂ հայերը հեռանան իրենց հայրենիքից, պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Ադրբեջանի ու ռուս խաղաղապահների վրա. Փաշինյան
- Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը
- Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պարեկային ժամ սահմանել. Նաիրա Զոհրաբյան
- Եթե Փաշինյանը մնա, 100 տոկոս պատերազմ է լինելու և ելքն ակնհայտ է. Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան