Հասարակություն 10:12 24/09/2023 Հայաստան

Դռների ու պատուհանների ապակիները հասան նկուղ ու հաջորդ զարկը. Պատմություններ նկուղից

Արցախցի Մարիամ Սարգսյանը, որ մանկահասակ երեխա ունի, ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է պատմություններ նկուղից.

«Ականջներիս մեջ դեռ ռումբերի որոտն է,որ թափվեցին գլխներիս օրը ցերեկով։ Երկրորդ անգամ փոքրիկի գրկած վազում էի(առաջին անգամ քրոջս որդուն,այս անգամ՝իմ աղջկան), թաքստոցի տեղ անգամ չգիտեի։ Խուճապը, անսպասելիությունը ջնջում են նույնիսկ հիշողությունդ ու գիտակցումդ։

Մի տղա գրկեց Սաթէին ու վազեց նկուղ,մինչ կհասնեի նրանց հետեւից մի քանի րոպեն ժամեր տեւեց, այդ պահին թվում էր՝չեմ հասնի,կմնամ ռումբերի տակ։ Հայտնվեցինք մի նկուղում, որտեղ կիսամերկ երեխաներ էին՝ պատրաստվում էին քնել։ 60-ից ավել երեխաները լացում եւ գոռում էին՝«մա՜մա»։

Այդ ժխորի մեջ դայակ, դաստիարակները հագցնում էին երեխաներին միաժամանակ լացում իրենց իսկ երեխաների համար, ովքեր դիրքերում էին։ Անընդհատ նկուղում էին հայտնվում երեխաների ծնողները՝ ռումբերի տակ վազելով,հասնում, որ գրկեն իրենց երեխային։ Չգիտեմ ինչ ուժով են օժտված Արցախում ապրող ծնողները։ Ծնող դառնալուց հետո երեխայի կորստի մասին մտածելը անտանելի է։

4 ժամ անց, երբ արդեն նկուղում մնացել էինք «հիմնական կազմը» սպասում էինք,որ գիշերը տուն կգնանք։ Արդեն երեկոյան գուժում էին անդառնալի կորուստների մասին...

Ազնավուրը... Ազնավուրը եղբայր է, հարազատ,  ում չլինելուն չենք հավատում ոչ մեկս... տառապանքը շշուկների միջով շրջում էր նկուղում։ Մի քանի ժամ առաջ քաղաքապետը շրջել էր բոլոր նկուղներում, իսկ մի քանի ժամից,նա, որ պիտի պարզապես կազմակերպչական աշխատանքներ աներ՝իր մարմնով վահան դարձավ քաղաքին։
Այս անգամ զենք բռնած ցանկացած տղա գիտեր, որ գնում է 99%-անոց մահվան, ով փրկվել է՝ հաջողակ է երրորդ, չորրորդ անգամ։

Գիշերն ու ցերեկը խառնվել էին իրար։ Ամեն զարկի հետ սեղմում էինք ատամներս,որ չճչանք,չարթնացնենք «որոտից» վախեցած փոքրիկներին։ Ամեն զարկի հետ մարմնով փակում էինք մեր երեխաներին, աղոթում էինք,եւ ինչպես աղջիկներից մեկը շշնջաց, իրոք՝ աշխարհի ամենաանկեղծ աղոթքները հնչում են նկուղներում։

Ձայներից փորձում էինք հասկանալ՝ մերոնք են,  թե՞ իրենք։
Ամեն րոպե մտածում էինք,որ սա վերջն է։ Ընդհատվող ձայներից հետո վախն ավելի շատ էր, սպասում էինք,որ նկուղ կարող է մտնել նրանցից որեւէ մեկը եւ.... եւ երեխաս կարող է ապրել ընդամենը 9 ամի՞ս։ Մեղավոր եմ զգում ինձ,որ ռոմանտիզմս բերեց մեզ այստեղ։ Հավատն էր,որ հայկական ենք պահում Արցախը։ Իսկ հիմա, իրոք, մեր երեսունամյա երիտասարդ պետությունն էլ զոհվեց  խրամատում։
Շարունակելի...։

Սպասում, մահեր և ծնունդ

Նկուղում ժամանակը կանգ է առնում՝ հատկապես, երբ սպասում ես լուրի,զանգի ու չկա այդ զանգը։
Օրվա երկրորդ կեսին՝ 3-ի կողմերը մի կերպ կապվեցի Հովիկի հետ ու հետո որքան զանգում էի՝ չէր ստացվում։ Կապը խափանվել էր մի շարք հատվածներում և մարդիկ չէին կարողանում կապվել իրենց հարազատների հետ։  Հեռախոսային ընդհատվող խոսակցությունները ավելի էին լարում իրավիճակը։ Մի երիտասարդ կին կիսատ տեղեկություն ստացավ ամուսնուց, չհասկացավ, թե չընկալեց՝պարզ չէր, բայց կորցրեց գիտակցությունը։ Փոքրիկ դեղատուփի մեջ սահմնաափակ թվով դեղեր էին և առաջին օգնությունից անտեղյակ մենք(ևս մի կետ, որին պարտավոր են տիրապետել հատկապես հակամարտության գոտում գտնվողները)։ Ժամերը ձգվում էին, բայց մոտակա գյուղերից ոչ մի նորություն։ Մարտակերտից տխուր լուրեր էին հասնում, Ամարասից՝ ևս։ Մինչև լուսաբաց սպասումը թափառում էր նկուղում։  Խոսել կարող էինք միայն դրսից, ընդհատվող կրակահերթերի տակ դուրս գալը համարձակ քայլ էր։

Չգիտեմ քանի անգամ եմ զանգել ամուսնուս և ամեն անգամ սպասումով,որ այս զանգին կպատասխանի։ Նայում էի աղջկաս,որ ոչինչ չի հասկանում և սարսափում,որ կարող է չճնաչել իր հորը...

Գիշերվա 12- անց էր, երբ թվում էր  վերջապես կդադարեն հարվածել քաղաքին, բայց  դրսում պատերազմը շարունակվում էր և թվում, որ այն վերջ չունի։ Հարվածներն ավելի մոտ էինք զգում։
Նկուղի մեր տղան՝ Հովոն, որ երևի 14 տարեկան էր բացատրում էր ցերեկով, որ, երբ զգաք,որ ձեզ վրա հող է թափվում,այդ ժամանակ կվախենաք։

Արդեն սպասումից նվաղած փորձեցի փակել աչքերս, երբ ձայնը կարծես հնչեց գլխիս մեջ։ Սա վերջն է։ Էլ չկա՞նք։ Դռների ու պատուհանների ապակիները հասան նկուղ ու հաջորդ զարկը...կանք, դժոխը դեռ չի վերջացել։
Սարսափը, որ արկը հենց մեր նկուղի վրա է ընկել՝պատեց բոլորիս։ Երջանիկ էիր զգում,որ այս անգամ էլ փրկվեցիր։ Բայց սպասումը շարունակվում է։ Չգիտեմ քանի րոպե քնեցի, բայց իրականությունն ու ցնորքը խառնվել էին իրար, ինձ թվում էր այդքան սպասված զանգը հնչել է,բայց ես արթուն չէի...չէր հնչել, երազ էր։

Առավոտը ծանր բացվեց, պարզվեց,որ Ազնավուրը մենակ չէր։  Իր հետ էր Նվերը, որ մի ամիս առաջ էր ամուսնացել և իր զոհված հորեղբոր անունն էր կրում (ով ևս նորապսակ էր, երբ զոհվեց)։ Իր հետ էր ոսկեմազ, փոքրամարմին  Վաչագանը, ով իր այրիացած մոր միակ զավակն էր,և տունը վերանորոգել,ավարտել էր, պիտի շուտով ամուսնանար։ Իր հետ էր Բաբկենը, որ կնոջ թիկունքն էր...
Նախորդ օրվա հրետակոծության զոհ էր դարձել նաև  երկար տարիներ քաղաքի հայտնի տաքսիստ Նոձին, ով շատ դաժան մահով զոհվեց. մարդը պարզապես դուրս էր եկել հաց տանելու համար։

Գիշերվա միակ լավ լուրն այն էր, որ նկուղում երեխա է ծնվել։ Բոլորը վստահ էին՝ հաստատ  Շանթի ու Մարինէ Չարշաֆճեանի երեխան է։ Շրջափակման 9 ամիսները համընկել են Մարտունի տեղափոխված սփյուռքահայ Շանթի ու կնոջ՝Մարինեի երկրորդ երեխայի սպասման հետ։
Նախորդ 9 ամիսների ընթացքում ամենատխուրը հղիների վիճակն էր,որ չէին ստանում անհրաժեշտ վիտամիններ, իսկ հիմա կլորիկ փորերով ստիպված էին իջնել նկուղ։

Այս զույգը, որ  հեշտորեն կարող էր ապրել ԱՄՆ- ում՝ նախընտրեց Արցախը,հայրենիքը։ Նախընտրեց հետպատերազմյան Արցախը, ավերակների մեջ կյանք ստեղծելը, հայրենիքն ապրեցնելը։  Այսօր լսեցին ռումբերի և իրենց մանկան ճիչը միաձուլված։  Ցեղասպանված,հայրենազրկվաց արևմտահայի ծոռն այսօր Արցախում կանգնած է նույն ճակատագրի առաջ,ինչ իր պապերը։ Ապրումներս բառեր չեն դառնում։
Հ. Գ Հովիկը զանգեց գրեթե 24 ժամ հետո, մեր բախտը բերեց... »։

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}