Նիկոլը փորձելու է սադրել ու կառչել աթոռից. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքի հնարավորությունները սպառվել են։ Մենք չունենք համակեցության հնարավորություն։
Բոլոր նրանք, ովքեր Նիկոլին կարևորում են ավելի շատ, քան սեփական երեխայի օրորոցը՝ պետք է սա հասկանան ու կայացնեն որոշումներ՝ պետական համակարգ, խմբակցություն, իրավապահներ։
Ուղղակի տվեք ձեզ մի հարց. Ինչո՞ւ է Նիկոլի պատկերացրած անկախությունը և ինքնիշխանությունը միշտ լինում պատերազմով, հայրենազրկմամբ, գաղթով, սգով։ Ինչու է նրա պատկերացրած ինքնիշխանությունը միշտ վերջանում կապիտուլյացիայով։
Ես չգիտեմ, թե հարթակից ինչ կոչեր կհնչեն այսօր, բայց շատ կարևոր ուղերձ պետք է լինի պետական համակարգին՝ Ձեր հրաժարականներով կանխեք նոր պատերազմը, մի դարձեք նոր աղետի համահեղինակներ։
Իշխանափոխությունը պետք է լինի սահուն, խաղաղ, անարյուն։ Նա փորձելու է սադրել ու կառչել աթոռից։ Օգնենք իրանք, որ ամեն ինչ լինի խաղաղ։
Ինչո՞ւ է պետք նոր իշխանություն. նոր պատերազմ ու նոր հայրենազրկում թույլ չտալու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան