Արցախի մի քանի տասնյակ հայեր այս րոպեներին դուրս են գալիս իրենց հայրենիքից, սա տարհանում չէ, սա բռնագաղթ է. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Մի քանի տասնյակ Արցախի հայեր այս րոպեներին դուրս են գալիս Արցախից` իրենց հայրենիքից: Սա տարհանում չէ, սա բռնագաղթ է, որը արցախահայության ցեղաապանության մի մասն է: Հայաստանի այս մի հատվածի բռնագաղթը սկսվեց այսօր: Հիշեք այս օրը` սեպտեմբերի 24: (Ապրիլի 24-ի ուրվականը)»։
Ավելի վաղ ՍիվիլՆեթը գրել էր, որ տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանեց Սյունիք։ Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք պատմում են, որ անցակետով են անցել, ստուգում չի իրականացվել։
«Սիվիլնեթի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ մոտ 250 հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվել, որում ընդգրկված են նաև կամավորներ»,- գրում է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան