«Մեզ խոստացել էին խաղաղություն, բայց մենք ստացանք երեք պատերազմ, երեք տարում». Ուսանողներ
Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ԵՊՀ ուսանողներ Արմանն ու Արաքսը դասադուլի կոչ արեցին։
«Մենք՝ ուսանողներս, գիտակցում ենք ավելին, քան թվում է շատերին։ Վերջին 5 տարիներին մենք շատ արագ հասունացանք։ Երկար ժամանակ մեզ համար դժվար էր կողմնորոշվել դուրս գալ փողոց, միանալ պաքարին, բայց այսօր մեզ այլ ճանապարհ չեն թողել։ Մենք դիմում ենք բոլոր ազգային քաղաքական ուժերին՝ դուք մեզ համար պարտավոր եք ապահովել կենսունակ պետություն և արժանապատիվ կյանք։
Մենք հաղթանակի սերունդ ենք և մեր հաղթանակը պետք է շարունակական լինի։ Մենք չենք ցանկանում ապրել պարտվողի հոգեբանությամբ։ Մեզ իրական ազգային ուժերի օգնությունն ու առաջնորդությունն է հարկավոր։ Միասնական առաջնորդություն մեկ գծի մեջ։
88-ի շարժումը մեր պապերն են սկսել, և մենք պարտավոր ենք շարունակել այդ պայքարը։ Ես այստեղ եմ, որ ունենամ ամուր պետություն, որպեսզի իմ ապագան կառուցեմ կայուն երկրում, ստիպված չլինեմ արտագաղթել այս երկրից։
Մեզ խոստացել էին փոփոխություն, բայց խաբեցին։
Մեզ խոստացել էին ապագա, բայց խլեցին մեր ներկան։
Մեզ խոստացել էին խաղաղություն, բայց մենք ստացանք երեք պատերազմ, երեք տարում։
Մեզ խոստացել էին բարեկեցիկ երկիր, բայց լցրեցին մեր երկիրը գերեզմանափոսերով, հենց իմ դասընկերների գերեզմանափոսերով։
Մենք պետք է դուրս գանք նորմալության պատրանքից։
Հնարավոր չէ ուղղակի սովորական կյանքով ապրել։
Միայն նորմալության իրավիճակում է հնարավոր գնալ դասի, սրճարան, կինո։ Ես հրաժարավում եմ հավատալ, որ մենք ընդունում ենք այս նորմալությունը։ Այս ամենը նորմալ չէ, ես չեմ կարող գնալ դասի, որպեսզի կրթվեմ ու դառնամ «կիրթ թուրքի» ստրուկ։
Ուստի կոչ եմ անում դուրս գալ դասադուլի։ Դասադուլ չգնալը լուռ համաձայնություն է, ինձ հանցակից է դարձնում։
Ես չեմ կարող հանգիստ նստել դասի, երբ մենք բոլորս ուղիղ վտանգի տակ ենք, ես չեմ կարող լսարանը օգտագործել որպես ապաստարան։ Լսարանն ապաստարան չէ, դուրս արի դասադուլի, բացիր դուռը դեպի երկիր, լսարանում մի թաքնվիր։ Դասադուլը տուն գնալ չէ, պայքարին միանալ է, ես միանում եմ պայքարին»,- իրենց ելույթում ասացին Արաքսն ու Արմանը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Վաղը գործողության օրն է
- Ի՞նչ է հասկանում Փաշինյանն անկախությունից. Վազգեն Մանուկյան
- Խնդրում եմ՝ բոլորս գրկաբաց լինենք արցախցիների նկատմամբ, Չալաբյան
- Առավոտյան ժամը 08։00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Մանուկյան
- Հանրության լայն զանգվածների ներգրավմամբ և՛ փոփոխությունը կիրականացվի, և՛ վարչապետի թեկնածությունը կներկայացվի. Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին