ԱՆ. Գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում տուժածների տեղափոխումը Հայաստան
Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Հայաստանի մասնագետները` այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ: Նրանք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում»,-նշել են նախարարությունից` հավելելով, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։
«Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու»,-գրել էր Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը
- Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր. ԱՀ ՆԳՆ
- Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին բենզինի պահեստում, ուժեղ պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ ԱՀ ՆԳՆ
- Արցախում ցիստերնով բենզին է պայթել, խոսվում է վիրավորների ու զոհերի մասին
- Արցախում վիրավորներին դիրքերից չեն կարողանում հիվանդանոցներ տեղափոխել, բենզին չկա. Տարոն Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան