Արցախը երբեք չի հայաթափվել
ՀՀ պետական, հասարակական գործիչ, դիվանագետ, գիտնական Էդգար Ղազարյանի՝ «Հայելի» ակումբում խոսքը այսօրերի փաստական վերլուծական է, վավերագրական շարադրանք ու իրավական գնահատական։ Այն գրավոր ներկայացնում ենք մաս-մաս.
Արցախը երբեք չի հայաթափվել։
Ամբողջությամբ որ Արցախը հայաթափվի՞, որ մեր զենքը հայկական փառահեղ բանակի դնեն թշնամու ոտքի տակ,... տենց բան ե՞րբ է եղել։ Հայոց ցեղասպանությա՞նը. Էս դրանից վատ է, որովհետև Ցեղասպանության ժամանակ մենք պետություն չենք եղել, հայերը եղել են փոքրամասնություն օսմանյան կայսրության կազմում, և օսման ղեկավարությունը որոշել է բնաջնջել իր երկրում անպաշտպան քաղաքացիներին։
Բայց երբ որ դու ունենաս երկու անկախ պետականություն, երկու բանակ, ու երկու պետության տեր ժողովուրդը ենթարկվի ցեղասպանության ու բռնի տեղահանության, ու դրա կազմակերպիչը լինի էդ ժողովրդի ներկայացուցիչը, էդ ժողովրդի կողմից իրեն ընտրված համարած մարդը։
Սա ոչ թե մեր պատմության մեջ չի եղել, սա աշխարհի պատմության մեջ չի եղել։
Պատկերացնու՞մ ես՝ ասենք ժողովուրդը գնացել – ընտրել է մարդու, էդ մարդը ոչնչացնում է էդ ժողովրդին ու բռնի տեղահանում է իր բնակության վայրերից։
Էսօր Արցախում, Ստեփանակերտում զանգվածային հուղարկավորություններ են, էլ վիճակագրություն էլ չկա դրա։ Ոչ թե անունները չկա՝ ովքեր են մահացել, ով ում բարեկամբ է, ում թաղմանն ով է... այլ՝ քանի հոգի են, նույնիսկ այդ վիճակագրությունը չի վարվում։ Մարդկանց հանձնում են հողին, հողը հանձնում են թշնամուն ու գալիս են։
Հասկանու՞մ ես դա ինչ է։
Նույն օրը հուղարկավորություն ես անում, հարազատիդ հանձնում ես հողին, դու նստում ես ավտոբուսը, սովահար հասնում ես Գորիս, որ էրեխուդ մի հատ հաց տան ուտելու։
Ու սա 21-րդ դարում, Եվրոպայի Խորհրդի անդամ երկրում։
Ասում էին Եվրոպա կա, սենց երկիր կա, բան կա... Դրանք ընկած մի մարդու սեռակողմնորոշման իրավունքների պաշտպանության հարցերով են զբաղվում։ Զանգվածային կոտորած է, Եվրոպայի խորհրդի երկու անդամ երկրներում... Հիմա կապ չունի՝ Արցախի տարածքը վիճելի՞ է, ադրբեջանի՞ տարածքն է՝ ադրբեջանն էլ է Եվրոպայի Խորհրդի անդամ։
Այսինքն՝ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրում կարելի է ամիսներով սովահարության մեջ պահել մարդկանց, հետո էլ լցնել բեռնատարները, կեսը սոված, կեսը դիակ, կեսը բան... կեսին ստեղ, կեսին այնտեղ։ Տենց բա՞ն է կարելի անել եվրոպական երկրու՞մ։
Այսպիսի բան ոչ միայն հայ ժողովրդի պատմության մեջ, Համաշխարհային պատմության մեջ չի եղել։
Հիմա, գիտե՞ք, դա մեզ համար դառել է սովորական բան. ասում է՝ «ըստ Արցախի ՄԻՊ տեղեկությունների, զոհվել է 200, վիրավորվել է 400 մարդ»։
Հըլը չգիտեն՝ որ գյուղում... Ոչ հեռախոս կա, որ իմանան էդ գյուղում մարդ մնացել է, չի մնացել, դրանց հետևից գնացող եղե՞լ է։ Եթե նույնիսկ ահազանգ տան, թե՝ խնդրում ենք մեր հետևից մարդ ուղարկեք, սալյառկա չկա, որ մարդ ուղարկեն։
Զենքը դրել են, թշնամին, թուրքը մտել է էդ գյուղ ու...
Հըլը պատկերացրեք՝ 20 ադրբեջանցի զինվոր մտնել է հայկական գյուղ, 20-ից 2-ի ախպերը, կամ հերը մահացել է նախորդ պատերազմներից մեկում։ Ասում է՝ ես հիմա իմ ախպոր վրեժն եմ լուծում ու դնում, ամբողջ գյուղը գնդակահարում է՝ մեր ու մանուկ։ Ո՞վ է դրան պատասխանատվության ենթարկելու, ո՞վ է դրան պատժելու։
Սա է հիմա կատարվում Արցախում։
Իսկ ինքը (Ն. Փաշինյան-խմբ.) ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից մի ժամ առաջ ասում է «Արցախի բնակչությանը ոչինչ չի սպառնում», թեև 2023 թվականի մարտ ամսից սկսած Նիկոլ Փաշինյանը Հայասանի կառավարության բոլոր նիստերի մեկնարկի ժամանակ ընթերցել է մի հատ տեքստ, խոսում է, որ՝ Արցախում իրականացվումէ էթնիկ զտում, ցեղասպանություն. ադրբեջանը մտադիր է իրականացնել էթնիկ զտում, ցեղասպանություն. նախապատրաստվում են դրան... Տեքստեի րսղագրությունները դրված են gov.am կայքում՝ մտեք, նայեք։
Մարտ ամսից ասում է։
Գալիս է ՄԱԿ ԱԽ նիստից մի ժամ առաջ՝ ասում է՝ նման բան չկա, Արցախի բնակչությանը ոչ մի բան չի սպառնում, նույնիսկ քննարկվում է, որ մարդիկ հե վերադառնան իրենց բնակության վայրերը; Էդ նյութը տալիս է Ջեյրուն Բայրամովին, Բայրամովը ելույթն ունենում է, Արարատ Միրզոյանին էլ նսեմացնում է ամբողջ աշխարհի առաջ, որովհետև Արարատ Միրզոյանը մինչ այդ ուրիշ ելույթ էր ունենում, ուրիշ բովանդակությամբ։
Ջեյրուն Բայրամովն ասում է. «Դու, ընկեր, քո վարչապետին լսու՞մ ես, թե չէ։ Ես լսում եմ քո վարչապետին, քո վարչապետն ասում է, որ Արցախում էթնիկ զտում գոյություն չունի։ Ի՞նչ ես խոսում, ինչ ես էս մարդկանց գործից կտրել, բերել, նստացրել ստեղ»։
Էդ եղել էր ուրբաթ օրը։
Ու դրանից հետո, կիրակի օրը, ուղերձ է նորից հղում՝ «ցեղասպանություն է, էթնիկ զտում է, բայց դե մենք ինչ անենք, ռուսներ կան այնտեղ, թող ռուսները դրանով զբաղվեն»։
(շարունակելի)
Հարակից հրապարակումներ`
- Բռնագաղթ Արցախից. Լուսանկարներ
- Լուիս Մորենո Օկամպո. Լեռնային Ղարաբաղում կատարվող հանցագործությունն աշխարհը պետք է կոչի իրական անունով՝ Ցեղասպանություն
- Արցախից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 2906 անձ. ՀՀ կառավարություն
- Վահե Դավթյան. Չեմ կարծում, որ այսօր արցախցին պատրաստ է ապրել Ադրբեջանում, քանի որ դա լինելու է ցեղասպանական գործընթաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին