Բաքուն՝ Իվանյանում կայացած հանդիպման մասին
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել այսօր Իվանյան (Խոջալու) քաղաքում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը գոհունակություն է հայտնվել սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում քննարկված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի, մասնավորապես՝ հնարավորինս արագ մարդասիրական օգնություն ցուցաբերելու, վառելիք մատակարարելու և էլեկտրամատակարարումը վերականգնելու համար»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում կայացել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների առաջին հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- Իվանյանում բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև
- «Հրապարակ». Ինչ են քննարկել Եվլախում
- Արցախից մանրամասներ են հայտնում Եվլախում կայացած հանդիպումից
- Բաքուն «մանրամասներ» է հաղորդում Եվլախի հանդիպումից
- Արցախի ներկայացուցիչը Եվլախում հանդիպումից հետո ասել է՝ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա
- Եվլախում հանդիպումն ավարտվել է
- Եվլախում հավաքել են ռուս խաղաղապահների հեռախոսները, ազատել հրապարակը