Քաղաքական 16:50 25/09/2023 Հայաստան

Ուզում եք պատկերացնել, թե ինչ է սպասվում Երևանին, ուշադիր նայեք Ստեփանակերտին. Էդգար Ղազարյան

(մաս 2)
ՀՀ պետական, հասարակական գործիչ, դիվանագետ, գիտնական Էդգար Ղազարյանի՝ «Հայելի» ակումբում խոսքը այսօրերի փաստական վերլուծական է, վավերագրական շարադրանք ու իրավական գնահատական։ Այն գրավոր ներկայացնում ենք մաս-մաս.

«Ադրբեջանի Մեջլիսում, քիչ հետո մեկնրկելու են խորհրդարանական լսումներ, «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան.Իրավական ասպեկտներ» թեմայով:Ուզում եմ մեզ լսող և չլսող մարդկանց բացատրել՝ էդ «Արևմտյան Ադրբեջանը» Սլովակիայում չէ,  ոչ էլ՝ Իսպանիայում, այլ ձեր ապրած քաղաքներում է: Եթե ուզում եք պատկերացնել, թե ինչ է սպասվում Երևան քաղաքին մի որոշ ժամանակ անց՝ ուրեմն շատ ուշադիր նայեք, թե ինչ է կատարվում հիմա Ստեփանակերտում: Ես մեր բոլոր ծնողներին դասախոսներին ուսուցիչներին մի տեղեկություն եմ ուզում տալ, կարող է իրենց համար, անսպասելի տեղեկություն է, բայց այն փաստ է՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հիմա ուսումնական պրոցես չկա, Արցախի պետական համալսարանում հիմա ուսումնական պրոցես չկա, դադարեցված է, Արցախի դպրոցներում նույնպես չկա ու եթե ձեզ թվում է, որ այն վերաբերում է միայն Արցախի պետական համալսարանին, իսկ Երևանի պետական համալսարանում շարունակվելու է, սխալվում եք:  Այսօր համալսարանից իմ ազնիվ ընկերոջը՝ Դավիթ Սարգսյանին եք բերման ենթարկում կարմիր բերատավորներով, Ցոլակ Դարբինյանին եք բերման ենթարկում, ինչ է, թե գնացել են գիտխորհրդի, ռեկտորատի անդամներին ասում են՝ գիտնակա՞ն եք դուք, թե ոչ: Կարմիր բերատավոր, դու կարաս գնաս Արցախի համալսարանից մի ադրբեջանցի հանես, կամ՝ Շուշիի համալսարանից, թե միայն Դավիթ Սարգսյանին կարաս հեռացնել պետական համալսարանից, թե մտածում ես քեզ, քո կնոջը, երեխուն ադրբեջանցիները չեն հեռացնելու»:

2021թ, հունիսի 15-ին Շուշիում ստորագրել են Շուշիի հռչակագիրը, նույն օրը 30 կմ հեռու Փաշինյանը Կապանում մի բանտիկով մուրճ էր վերցրել և ճոճում էր հայ ժողվորդի գլխին

«Այսօր նախիջևան է գնալու Թայիփ Էրդողանը՝ Ալիևի հրավերով: 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Թուրքիայի նախագահը Բաքվում եղել է դեկտեմբերի 10-ին, Ալիևի հետ ընդունել են իրենց «հաղթանակի զորահանդես»-ը, որտեղ ցուցադրվել է Հայաստանի բանակից գերեվարված ռազմավարը: Ի միջիայլոց, երկու օր առաջ ռազմավարի պուրակում հայտնվեց նաև Շուշիի հաղթական տանկը:  2021թ, հունիսի 15-ին Շուշիում ստորագրել են Շուշիի հռչակագիրը, նույն օրը երբ իրենցից 30 կմ հեռու Նիկոլ Փաշինյանը Կապանում մի բանտիկով մուրճ էր վերցրել և ճոճում էր հայ ժողվորդի գլխին, ասում էր՝ այ ես եթե ընտրվեմ այս մուրճը խփելու եմ ձեր գլխին, որովհետև այնտեղ իմ կոլեգաները հիմա կնքում են Շուշիի հռչակագիրը, որի առանցքում «զանգեզուրի միջանցքն» է, որը բացելու համար, իրենք կնքում են ռազմական փոխօգնության պայմանագիր, իսկ եթե մեկդ համարձակվի դրան դիմակայել, իմացեք՝ ես ունեմ մետաղական մուրճ, մանդատ է կոչվում, այն իջնելու է ձեր գլխին: Դրանից հետո Ալիևը Էրդողանին կանչել է Ֆիզուլի, օդանավակայանի բացմանը»

Թայիփ Էրդողանը ձեր համար Նիկոլը չէ, որ գնա Արարտի գոմերում նայի թե կովերին ինչպես են քորում

«Ալիևի, որը հիմա գնացել է Նախիջևան, իհարկե, նպատակը նոր ռազմարդյունաբերական գործարանի բացումն է, բայց հիմնական խնդիրը «զանգեզուրի միջանցք»-ը բացելն է, որովհետև Թայիփ Էրդողանը ձեր համար Նիկոլը չէ, որ գնա Արարտի գոմերում նայի թե կովերին ինչպես են քորում, որ ինքն էլ հավեսի ընկնի, կանգնի այդ սարքերի մոտ: Նա ազգային լուրջ գործիչ չէ՝ 72-ն անց, որին ո՛չ կարիերան է հետաքրքրում, ո՛չ փողը, իր միակ նպատակն է որ իր մահից հետո էլ 200 տարի անց իր նկարը կախեն Աթաթյուրքի նկարի կողքը: Իր ապերլու մոտիվացիան հիմա  պատմությոնն է: Նա հիմա Նախիջևան թռնելիս ինքնաթիռի մեջ մտածում է՝ ինչո՞ւ պետք է մեր ժողվորդի կոկորդին մնացած այս ոսկորը չհեռացնեմ, ի՞նչն է ինձ խանգարում՝ ոչ զորք ունեք, ոչ դիվանագիտություն, ոչ դաշնակից: Մի դաշնակից ունեինք՝ սաղ ազգով հելել ընկել են իրա դեմը, ոչ եվրոպան է աջակցում, ոչ ԱՄՆ-ը՝ անտերի պես մնացել են վիզները ծուռ փողոցներում, ի՞նչ է ինձ խանգարում որ ես իրենց չոչնչացնեմ: Մենք էրդողանին և Ալիևին դիմակայում ենք Նիկոլով, Սուրեն Պապիկյանով, Միրզոյանով: Նորմալ անասնապահն իր հավերը չի թողնի Արարատ Միրզոյանը պահի: Նա 20 հավ պահի՝  10-ը կկորցնի: Սուրեն Պապիկյանին տաս երեք հորթ, ասես տար արածացրու բեր՝ մեկը կկորցնի»:

Թուրքերն այնտեղ են ջարդում, սրանք այստեղ

«Այսօր երկուշբթի է, Երևան-կապան Թռիչք եղել է, թե չէ:Նիկոլ Փաշինյանը, որ մի օր այդ օդանավով թռել է Կապան, հիմա կարո՞ղ է այսօր թռնել: Չկան այդ թռիչքները: Սուվերենությունից է խոսում՝ մենք սուվերե՞ն ենք: Ախմախ, եթե դու մի ինքնաթիռ քո երկրի տարածքում չես կարա թռցնես՝ քո սուվերենությունը որտե՞ղ է արտահայտվում:Սուվերեն ես՝ դե գնա Երասխում մետռալուրգիական գործարան կառուցի, դու չե՞ս որոշել, որ այդտեղ պետք է այն կառուցվի, կառուցվո՞ւմ է: Սոթքի հանքավայրը մտնում է խոշոր հարկ վճարողների տասնյակ, որի բազայի վրա էլ աշխատում էր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան: Այդ գործարանները որ կանգնել են ՝ սուվերենությունը դրանով են արտահայտվում: Ինչ կարող ես անել քո երկրում բացի սև ու կարմիր բերատավորներով՝ յաշմաներով քո ժողովրդին ջարդելով ու ոչնչացնելով: Թուրքերն այնտեղ են ջարդում, սրանք այստեղ: Սա է քո սուվերենությունը, երբ Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ կկրակենք այդ քաղաքացիներին կսպանենք: Ազգային անվտանգության ծառայությո՛ւն, ոստիկանությո՛ւն, որ Նարեկ Մալյանին ասում եք բռնության կոչ է տարածում, կամ զոհվածի քրոջը, բա Անդրանիկ Քոչարյանն ասում է, եթե որևէ մեկը փորձի մտնել կառավարական շենքեր, մենք կկրակենք և այդ խոսքերի հեղինակը համդիասանում է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, հանրային ծառայող: Հանրային ծառայության մասին օրենքով Քոչարյանի պաշտոնը համարվում է պետական-քաղաքական պաշտոն և ԱԺ կանոնակարգ սահմանադրակն օրենքը սահմանում է պատգամավորի լիազորությունները, որ կարող է օրենսդրական նախաձեռնության հեղինակ լինի, մասնակցի ԱԺ նիստերին: Ինքն իրավունք ունի որոշում կայացնել օպերատիվ իրավիճակում, թե ոստիկանություն իր միջոցներից որը պետք է կիրառի: Ընդորում, այդ օպերատիվ իրավիճակը չկա և ինքը հիպոթետիկ ենթադրում է, որ մարտական զենքից պետք է կրակեն և գնդակահարեն ՀՀ քաղաքացիներին: Սա սպանության բռնության կո՞չ է, թե՞ ոչ, առավել ևս, որ ասողն ԱԺ պաշտպանության և նավտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն է: Բա դուք  էդ մարդասպանին ինչպես եք թողել ազատության մեջ»:

40-50 հոգով հասնում են 15 տարեկան մի երեխու վրա խեղդում են՝ դրանք ոստիկան չեն, հանցագործ են

«Ոստիկանը պետք է ուժ կիրառի, երբ որ սպառված են ուժ չկիրառելու բոլոր հնարավոր միջոցնրեը; Այսինքը՝ մոտեցել են, աշխատել, բացատրել, բանակցել են: Եթե 40-50 հոգով հասնում են 15 տարեկան մի երեխու վրա խեղդում են՝ դրանք ոստիկան չեն, հանցագործ են, դու պետք է դրանց չեզոքացնես, վնասազերծես, նոր հասկանաս, թե միջինն ինչ կենդանի է, կարող է՝ գել է: Եթե գել է՝ Բնապահպանության նախարարությունը որսի սեզոնը բացել է, գրել՝  գելի որսն անսահմանափակ է: Հիմա ինչ իմանաս, նա գել է թե այլ կենդանի, քանի որ հաստատ ոստիկան չէ, որովհետև այդ կերպարը ոստիկանության գործունեությունը կարգավորող երեք օրենքներից, ոչ մեկին չի համապատասխանում: Նա ահաբեկիչ է խուլիգան խուժան հանցագործ: Խոսքս վերաբերում է երկու ստորաբաժանումներին՝ կարմիր և սև բերատավորներին:Թուրքերը որ գան, կտեսնենք թե վերջիններս իրենց հետ ինչպես են հարաբերվում, լեզուն էլ կիմանան»:

Հանձնում են զենքը՝ չի պրծնում ու սա կոչվում է թալանած բանա՞կ

«Հասկանո՞ւմ եք, թե այսօր ինչ են թողնում թշնամուն՝ քանի գյուղ, քանի քաղաք, քանի կիլոմետր վերանորոգած ճանապարհ: Ամեն տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք էր կազմակերպել, գնացել, երգել պարել, մի ուսանող տաս դոլար, մի երեխա իր խնայողություններն են տարել հանձնել: Քրքր Քրքորյանն ասել էր, ինչքան կհավաքեք, ադքանը կկրկնապատկեմ, մեկն իր ժառանգությոնն է փոխանեց հիմնադրմաին՝ մահից առաջ կտակ է գրել՝ ասելով, որ ամբողջ ունեցվածքը թողնում է հիմնադրամին: Այս ձևով այս ժողովրդի ամբողջ աշխարհասփյուռ ջանքերով ստեղծած հարստությունը, որը միլիարդավոր դոլարներ է, հանձնում է թշնամուն: Պատերազմից հետո մի փամփուշտ, մի զենք չեն գնել, ասենք Սուրեն Պապիկյանը զենք առնի: Մի հատ կադրերը նայեք, թե ինչքան զենք են հանձնում թշնամուն՝ այն էլ 44-օրյա պատերազմից հետո, որ միայն Արցախի բանակի նյութական կորուստը կազմել է 4 մլրդ դոլար:Ինչքան էլ ինքն է դուրս բելել Արցախից ու դեռ պաշտպանության բանակի մի  մասն էլ դեռ չի հանձնվել: Հանձնում են զենքը՝ չի պրծնում ու սա կոչվում է թալանած բանա՞կ:Մինչև հիմա Ալեն Սիմոնյանն ասում է՝ մեր բանակը թալանվել է, քանի որ մեր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անտռուսիկ է մնացել երկու տարի ամբողջ զորամասի տղաների աչքի առաջ: Այդ գունդը 2 հազար հոգի է և իր հետ ծառայող ոչ մի տղա չի ասել, որ տռուսիկ չի ունեցել, միայն ինքն է այդպես եղել»:

Տո, այ ծայրագավառային, քեզնից բացի մի մարդ ասե՞լ է, որ Հայաստանը պետք է լինի ծայրագավառ

«Մինչև Նիկոլի այս ուղերձը, բոլորը գտնում էին, որ նա պետք է հեռանա: Երևանի ավագանու արդյունքներն էլ ցույց տվեցին, որ նա պետք է հեռանա, վստահություն չի վայելում 294 հազար ձայն հավաքած մարդը 5  տարում  հավաքում է ընդամնեը 74 հզար ձայն՝ հնդիկով, մարզերից բերած մարդկանցով, փողով, վարչական ռեսուրսով, ճնշումներով: Չորս անգամ պակաս ձայն: Այս ընթացքում ստեղծել է հակառուսական տրամադրություններով՝ ասում է, ով հակառուս է՝  որովհետև ռուսներն ուզում են Հայաստանը դարձնել ծայրագավառ: Ասում է ժողովուրդը պետք է որոշի, թե ինքնին անկախության շարժման մասնակից է, թե ծայրագավառային հնազանդության:  Տո, այ ծայրագավառային, քեզնից բացի մի մարդ ասե՞լ է, որ Հայաստանը պետք է լինի ծայրագավառ: Երկրագնդի վրա կարո՞ղ ես ցույց տալ մի ռուս անալիտիկի, պաշտոնյայի, փորձագետի, կամ լրագրողի, որն ասի, թե իրենք ուզում են, որ Հայաստանը վերածվի ռուսաստանի ծայրագավառի: Քեզ ով է թույլ տվել, որ մեր երկիրը, որը փառահեղ ճանապարհ է անցել, որը և՛ ՌԴ-ի դաշնակիցն է, և՛ Իրանի բարեկամը և Եվրամիության գործընկերը, ԱՄՆ բարեկամը, ո՞վ է թույլ տվել մեր բոլորի ջանքերով ստեղծված պետությունը սարքես՝ անունը դնես ծայրագավառ: Քեզ ո՞վ իրավունք տվել, այ անվաստակ, ինչ ես արել այս երկրի համար, մի հատ կենսագրությունդ նայի՝ անունը դրել ես լրագրող, խայտառակել ես ամբողջ լրատվական  հանրությունը: Մեկը հլը քեզ փող տված չլիներ՝ տեսնեմ սրա դեմ, կամ նրա օգտին հոդված գրած կաս այս կյանքում: Դու ոչ թե լրագրող ես եղել, այլ լրագրական զեղծարար, դրանից հետո՝ կալանավոր, հետո Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ով դարձել պատգամավոր: Լևոնը չլիներ , տեսնեմ դու կարայիր դառնալ պատգամավոր, ընկել ես իրա ջրերը՝ այսօր սկի երեսը չես նայում»:

Մինչև քո գալը ռուսների ստեղծած կազմակերպությունները հայերն էին ղեկավարում

«Ասում է՝ Ռուսաստանը ուզում է մեր երկիրը վերացնի, ես պայքարում եմ հանուն անկախության, ինքնիշխանության, ով ուզում է, քող իր հետ պայքարի: Բայց այդ ինքնիշխանությունը դու ես վերացրել՝ ասելով, թե անվտագության համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն պետականության և պետական շահերի տեսանկյունից: Ամեն երկրի անվտանգության համակարգն իր զինված ուժերն են, ամեն երկիր ինքն է իրեն պաշտպանում, եթե պետությունը անվտանգության լրացուցիչ կարիք է զգում, անդամակցում է ռազմաքաղաքկան, տնտեսկան կազմակերպություններին: Մինչև քո ադրբեջանաթուրքական հեղափոխությունը, ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից որ բողոքում էիր, հայկական դիվանագիտությունը հասել էր նրան, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն էր: Արցախյան պատերազմով անցած մարտական գեներալը դարձել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի նախկին վարչապետն էլ՝ ԵԱՏՄ-ի խորհրդի նախագահ: Մինչև քո գալը ռուսների ստեղծած կազմակերպությունները հայերն էին ղեկավարում: Իսկ դու եկար նրան ձերբակալեցիր: Փայլակ Հարությունյանի ցուցմունքով Տիգրան Սարգսյանի դեմ եին գործ հարուցել, Յուրի Խաչատուրովին էլ ձերբակալում են«:

Ադրբեջանի զինանշանի վրա գտնվող աստղը սրանց հովանին է

«Ասում ես  1991թ.-ից այդպես էր, բա որ այդպես էր՝ 2020թ.-ին ինչպես էիր կոչ անում, ասում՝ սա մեր Սարդարապատն է,  բոլորին կոչ եմ անում կամավոր գրվեք, գնացեք Արցախ հայրենիքը պաշտպանելու: Ամսի 27-ին էլ ասում էիր՝ ես պատրաստ եմ զոհվել հանուն հայրենիքի, բա ինչո՞ւ չես զոհվում: քանի կռիվ եղավ քեզնից հետո, մեկի քիթն անգամ չի արյունոտվում: Կնիկը դարդ է անում , էդ ախմախի գլխին ինչ ասես արինք, այդպես էլ չդարձավ հերոսածին մայր, սնարյադը կողքն ընկավ: Ինչպե՞ս է լինում, որ ձեզ ոչ մի բան չի լինում: Ինպես է լինում, որ Պապիկյանի շրջապատում բոլորի՝ վարորդի, օգնականի, մամուլի քարտուղարի վրա կրակում են, բայց մի լուսավոր աստղ՝ Ադրբեջանի զինանշանի վրա գտնվող աստղը սրանց հովանին է: Մարզպետերի ջոկատներ էին ստեղծում, մի մարզպետ քերծվածք ուն այս պատերազմում»:

Նիկոլ Փաշինյան է դեմ քվեարկել, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին տրամադրի օգնություն

«Ցիտում եմ Նիկոլին. «44-օրյա պատերազմում Ռուսաստանը կատարել է իր դաշնակցային բոլոր պարտավորությունները»: Նիկոլը սեպտեմբերից հետո դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարում, որ շատ կառուցողական արդյունավետ քննարկում է ծավալվել և ինքը շատ գոհ է դրա արդյունքներից: Դրանից հետա հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է 2022թ. սեպտեմբերի 13-ին՝ ադրբեջանական ներխուժումից հետո: Դիմումից երկու օր անց Հայաստան է ժամանել ՀԱՊԿ հավաքական ուժերի գլխավոր շտաբի պետը՝ ուսումնասիրելու համար Հայաստանի ռազմական կարողությունները և մշակեն օգնության փաթեթը:Սեպտեմբերի19-ն Հայաստան է ժամանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որպեսզի հանդիպի հայ պաշտոնկյաներին, քաղաքական որոշումների կարիքները գնահատի, ոչ մեկը չի ընդունել ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ Պաշտպանության նախարարաը, ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ վաչրապետը: Դրա փոխարեն օգոստոսի 21-22-ին Նիկոլ Փաշինյանը գնացել է Նյու Յորք՝ հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Այս ամենից հետո ՀԱՊԿ-ն մշակում է Հայատանին օգնության առաջարկներ, որը քննարկել են հոկտեմբերի 28-ին՝ առցանց: Հայաստանն առարկություններ է ներկյացրել, ասել , որ լավ նախապատրստված չէ և պետք է դիտարկել հաջորդ նիստին: Հաջորդ նիստը կայացել  է նոյեմբերին Երևանում, Հայաստանին տրամադրվող փաթեթը դրել են քվեարկության և այդ բոլոր երկրներից միայն մեկը դեմ է քվեարկել, որ ՀԱՊԿ-ը օգնություն տրամադրի Հայաստանին և այդ միակ երկիրը Հայաստանն է: Նիկոլ Փաշինյան է դեմ քվեարկել, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին տրամադրի օգնություն, ընդորում՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}