Սա ընդդիմության խնդիր չէ, սա հայի ու թուրքի, Հայաստանի ու ադրբեջանացման խնդիր է. Շարմազանով
Եկան ապօրինաբար բոլորին բռնեցին տարան, դրա համար ժողովուրդը պետք է այնքան շատ լինի, որ այս կարմիր և սև բերետավորները, Նիկոլին և Ալիևին ծառայողների մտքով չանցնի ժողովրդին բերման ենթարկեն։ Այսօր անհնազանդության ակցիաների ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա բոլորին կոչ արեց միանալ այս պայքարին։ Միացեք, շատացեք, որ ոստիկանությունը Նիկոլին զեկուցի, ասի՝ հրաժարական տուր գնա»,- նշեց նա։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այս ակցիաները ընդիմության և իշխանության խնդիր չեն, որ չստացվի ասեն՝ դե տեսաք ընդիմությունն էր: «Սա ընդդիմության խնդիր չէ, սա հայի ու թուրքի խնդիր է, սա Հայաստանի ու ադրբեջանացման խնդիր է: Նիկոլը, Ալիևն ու Էրդողանը Հայաստանը տանում են դեպի թուրք-արդբեջանացում։ Ով հայ է, պետք է դրա դեմ պայքարի։ Եթե թվում է, որ մարդկանց բռնելով հայ ազգի ոգին կկոտրեն, դա նման բան չի լինելու, իրենք իշխանություն չունեն, ժողովուրդն իրենց կողքին չէ։ Ես դիմում եմ ոստիկանությանը՝ տղերք օրենքը պահեք, ոչ թե Նիկոլին»,- ասաց Շարմազանովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան