Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Երևանի Առաջին ատյանի դատարանը` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է։ Սեպտեմբերի 22-ին բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։
Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր, որ Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, մինչդեռ ավելի ուշ քննիչը նրանց է հանձնել ձերբակալման որոշում» Ըստ փաստաբանի՝ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի ծեծել է։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան. Պաշտպան
- Սիրուշո. 2018թ-ից իմ անվան շուրջ ձեր տարած ակտիվ աշխատանքը ոչինչի չի բերել
- Փաստաբան. Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում
- Հրաժարվել ենք Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ մեր ներկայացրած բողոքից․ փաստաբանական խումբ
- Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին
- Սիրուշո. Մի խոսքով, մենք խանգարում ենք Արցախի հանձնման իրենց գործընթացին
- Կոչուբաև. Լևոն Քոչարյանի ձերբակալությունը կրում է բացառապես քաղաքական կոնտեքստ
- Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
- Սիրուշո․ Լևոնն այս պահին ուղեղի ցնցումով հիվանդանոցում է, այսօր հրապարակում երկուսիս փոխարեն՝ես կլինեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան