Հերոսանալու անհրաժեշտություն չկա, մեզ պետք է չմաշվել․ Մենուա Սողոմոնյան
«Ոստիկանության գործողությունները գնալով կոշտացել են՝ անցնելով թույլատրելի սահմանները»,- այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում ասաց ՀայաՔվե նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նա տեղեկացրեց, որ բերման են ենթարկվել շուրջ 200 քաղաքացի։
«Նրանց վրա շինծու ձևով խուլիգնական գործեր են կարվում ։ Երկրորդ անգամ ԵՊՀ պատմության ոստիկանությունը ներխուժում է ԵՊՀ շենքից ներս։ Սա անթույլատրելի է։ Պահանջում եմ ԵՊՀ գիտական խորհրդից գնահատական տալու այս բռնարարքներին, համալսարանականներին ԵՊՀ-ից բռնությամբ տանելու։ Այն մարդկանց, որոնք պայքարում են ազգային արժանապատվության համար, այն օրինակելի դասախոսներին, որոնք պայքարում են իրենց ուսանողների արժանապատիվ կյանքի համար»,- ասաց նա։
Սողոմոնյանը կոչ արեն նաև Բյուրսովի պետական համալսարանի ուսանողներին՝ դուրս գալ և հաշիվ պահանջել իրենց պրոռեկտորի անհիմն և շինծու ձերբակալության և քննչական բաժնում պահելու համար։
ՀայաՔվե նախաձեռնության անդամի կարծիքով՝ պետք է շեշտը դնել առավոտյան անհնազանդության ակցիաների իրականացման վրա։
«Որքան շատ կետերում լինեն առավոտվա գործողությունները, այդքան այս հրապարակը կլինի բազմամարդ , այդ ժամանակ հնարավոր կլինի գնալ կտրուկ գործողությունների»,- հավելեց Սողոմոնյանը՝ կոչ անելով կոնտակտի չմտնել ոստիկանության աշխատողների հետ։
«Հերոսանալու անհրաժեշտություն չկա, մեզ պետք է չմաշվել։ Հենց մոտենում են՝ ցրվում ենք կազմակերպված ձևով և այսպես շարունակ։ Ուզո՞ւմ եք Նիկոլը գնա՝ անհրեժեշտ են առավոտյան անհնազանդության ակցիաները» ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան