Հրատապ, հենց հիմա օդային ճանապարհ պիտի բացվիդեպի Արցախ, մարդիկ մահանում են. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պտգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Միջազգային բոլոր կազմակերպությունները, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները հրատապ օդային միջանցք պիտի բացեն` Արցախում վերջին մարտական գործողությունների, ինչպես նաև, քիչ առաջ տեղի ունեցած սարսափելի պայթյունի հետևանքով վիրավոր անձանց հրատապ Հայաստանի բժշկական հաստատություններ հասցնելու համար:
Ստեփանակերտ-Գորիս ցամաքային ճանապարհը անասելի ծանրաբեռնված է և այդ ճանապարհով վիրավիրներին, որոնց մեջ մեծ թիվ են կազմում ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները, Հայաստան հասցնելը անհնար է։
Հրատապ, հենց հիմա օդային ճանապարհ պիտի բացվի։
Մարդիկ մահանում են»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն օգնություն են ցուցաբերում պայթյունից տուժած ԼՂ բնակիչներին
- Հզոր պայթյունից հետո հարյուրավոր մարդիկ են հավաքվել Ստեփանակերտի հիվանդանոցի մոտ