Պեսկովը խոսել է Ղարաբաղում կարգավորման պայմանների մասին
Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գլխավորը պայմանը խաղաղապահ ներուժ չունեցող երրորդ կողմերի՝ Կովկասում իրենց ներկայությունը հաստատելու փորձերից խուսափելն է: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գլխավորն առանց միջնորդական ներուժ ունենալու Կովկասում իրենց ներկայությունը հաստատելու երրորդ կողմերի իզուր փորձերից խուսափելն է»,-ընդգծել է Պեսկովը։
Նրա խոսքով, դա դժվար թե օգնի իրավիճակի կարգավորմանը, սակայն, «եթե ինչ-որ մեկը կարող է օգնել նվազեցնել լարվածության մակարդակը, օգնել Ղարաբաղի հայ բնակչությանը ինտեգրել նոր իրականությանը, ապա այն կարելի է միայն ողջունել»։
«Բայց դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը»,-հավելել է Պեսկովը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը երբեք չի համաձայնի ռուս խաղաղապահներին ինչ-որ բանում մեղադրելու փորձերին. Պեսկով
- Պեսկով. Մոսկվան սպասում է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների հստակեցմանը
- Պեսկովը չի կարողացել հաստատել, որ Բաքուն նախապես տեղեկացրել է Մոսկվային ռազմական գործողություն սկսելու մասին