Արցախցիները ստիպված են հրաժարվել իրենց երազանքներից, իրենց զավակի գերեզմանից, իրենց որդու, հոր, պապի, այրամբ պահած հողից.Օվսաննա Բալայան
«Մեր պայքարն հանուն հայրենիքի է, պայքարում ենք հանուն հայկական պետականության, հանուն Արցախի և մայր Հայաստանի, հնուն հայի՝ իր հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի»,-հանրահավաքի ժամանակ հայտարարեց արցախցի Օվսաննա Բալայանը:
Նա հայտնեց, որ իր հարազտները և արցախահայությունն հնարավորություն չունեն իրենց հայրենիքում արժանապատիվ ապրելու, և ստիպված են հրաժարվել իրենց երազանքներից, տարիներով ստեղծացից, քրտինքով վաստակածից, իրենց զավակի գերեզմանից, իրենց որդու, հոր, պապի, այրամբ պահած հողից:
«Այսօր մենք պարտավոր ենք զինվել ապրումակցումով միասնականությամբ, որովհետև մեր ուժը մեր միասնականության մեջ է»,-կոչով դիմեց Օցսաննան:
Նա ասաց, որ այնպիսի տպավորություն ունի, որ ապրում է երկու տարբեր իրականություններում, մի կողմից իրեն ծանոթ և անծանոթ մարդիկ իրեն սում են, որ գնա Արցախում գոռա Արցախ, և կա այլ իրականություն,երբ մարդիկ ինքնակազմակերպվում են և ամեն ինչ անում, որ արցախցիներին լավ դիմավորեն, կացարաններ, տաք հագուստ են փնտրում:
Հայտարարելով, որ ուզում է տեսնել միայն այդ իրականությունը՝ Օվսաննան ասաց. «Մայր Հայաստան, խնդրում եմ, արժանապատիվ ընդունիր քո զավակին,որովհետև իմ ծնողը ստիպված է թողնել իր հայրենիքը: Հայրենիքը միայն Արցախը չէ, Հայրենիքը Հայաստանի ամեն մի անկյունն է և մենք պարտավոր ենք պայքարել մեր հայրենիքի ամեն մի մասնիկի համար:
Սիրելի երիտասարդներ, անտարբեր մի եղեք, որովհետև անտարբերությունը պետականնության խարխլման խթանն է: Հարգելի արժանապատիվ հայ մարդ, շարունակի պայքարել և տեր լինել քո հայրենիքին: Շարունակիր երազել միասնակայն հավերժ հայրենիքի մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ ուզում վախեցնել, բայց օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընթացների մեջ է մտնելու․ Թևանյան
- Պայմանավորվել է արդեն՝ հերթական կեղծ պատերազմը պետք է սարքի, Եռաբլուրը պետք է եռապատկի.Տարոն Տոնոյան
- Հերոսանալու անհրաժեշտություն չկա, մեզ պետք է չմաշվել․ Մենուա Սողոմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին