Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը չի կայանա
Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն այս տարի չի կայանա։
«Հարգելի հանդիսատես, ցավով տեղեկացնում ենք, որ այս տարվա Փառատոնը չի կայանա, քանի որ մենք չենք կարող անտարբեր լինել տիրող իրադարձությունների հանդեպ և որքան էլ ծրագիրը նախապատրաստված էր ամենաբարձր մակարդակով, մեզ համար ավելի կարևոր է այն իրականությունը, որի միջով մենք անցնում ենք այժմ:
Հուսով ենք, որ հաջորդ տարում հանգամանքները կլինեն այնպիսին, որ Փառատոնը կրկին կբացի իր դռները Նոյեմբերի 1-7 ը և կներկայացնի ձեզ աշխարհում տեղի ունեցող թատերական նոր իրադարձությունները:
Խաղաղություն բոլորիս»,- հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան