Հասարակություն 17:10 25/09/2023 Հայաստան

Աշխատանք և անվճար կացարան. ինչ են առաջարկում տեղահանված արցախցիներին

Սոցիալական ցանցերում մարդիկ սկսել են հայտարարություններ տարածել՝ Արցախից բռնի տեղահանվածներին աշխատանքով և կեցության վայրով ապահովելու համար։

Ձեռնարկատեր Հարութ Համբարձումյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ Արցախից տեղահանված հայրենակիցների համար իր ընկերություններում ավելացնում է շուրջ 50 նոր աշխատատեղ։

«Մասնագիտություններ՝

1.Թարգմանչուհի
2.Հաշվապահ
3.Տուրիզմի մասնագետ
4.Վաճառքի խորհրդատու
5. Կահուքագործ
6. Բանվոր
7. կահուքագործի օգնական
8. Առաքիչ
9. Վարորդ
10. Կահույքի սրահում վաճառող խորհրդատու։

Նաև վերը նշված բոլոր մասնագիտությունների մասով կկազմակերպենք անվճար ուսուցում։
Աշխատել կամ սովորել ցանկացողները ինքնակենսագրականները (CV) ուղարկեն այս էլ հասցեին՝ [email protected]։

Վստահ եմ սա վարակիչ նախաձեռնություն է լինելու բոլոր գործարարների համար»,- գրել է Հարութ Համբարձումյանը։

Սպորտային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանն էլ տեղեկացնում է, որ աշխատանք կա Արցախից եկած սպորտային լրագրողների համար։«Խնդրում եմ կապ հաստատել PROFFOOTBALL-ի հետ», - գրել է նա։

«UpGrade» ընկերությունն էլ դասընթացներ է կազմակերպում արցախցիների համար։ Մասնավորապես, ընկերության ֆեյսբուքյան էջում նշվում է.

«Արցախից տեղահանված սիրելի հայրենակիցներ,
Երեկվանից ձեզնից ստանում ենք նամակներ` մասնագիտական վերապրոֆիլավորումների և հնարավոր աշխատանքի վերաբերյալ:

Ակնհայտ է, որ առաջին անհրաժեշտության հարցերը հոգալուց հետո (սնունդ, կացարան) առաջանալու է զբաղվածության և աշխատանքի հարց:

UpGrade-ը շարունակում է իր աշխատանքները` միտված այս հարցերի լուծմանը: Արդեն կարող եք գրանցվել հոկտեմբերի 3-ից մեկնարկող դասընթացներին (սոցիալական մեդիա մարքեթինգ /SMM/, գրաֆիկ դիզայն, հանրային կապեր, կոնտենտ մարքեթինգ և այլն/:
Ավարտին, ինչպես նախկինում, աշխատանքի հնարավորություն կունենաք UpGrade-ի կամ մեր գործընկերների թիմերում:

Կարող եք գրել մեզ նաև Ձեր առաջարկները` ի՞նչ դասընթացների կուզենաք մասնակցել: Կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 033 577 333 հեռախոսահամարով»։

«HS Rochet» ընկերությունն էլ աշխատանք է առաջարկում ՏՏ ոլորտի մասնագետներին։
«Արցախից ժամանած հարգելի հայրենակիցներ,
«ԷՅՉ ԷՍ ՌՈՔԵՏ» ՍՊԸ-ում Ձեզ համար պատրաստել ենք հետևյալ թափուր աշխատատեղերը՝

-ՎԵԲ և Գրաֆիկ դիզայներ (UI/UX)
-ՏՏ ոլորտի վաճառքի մենեջեր (անգլերենի B2 իմացությամբ)
-Կոնտենտ մշակող և գրող (Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն լեզուներով)
Ինքնակենսագրականները (CV) կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին
Հարցերի դեպքում ամեն օր 18:00ից հետո կարող եք զանգահարել 095515045 հեռախոսահամարով»,- նշված է ընկերության ֆեյսբուքյան էջում։

Արցախցի մատնահարդարների համար ևս աշխատանք կա։ «Color BOOM Nail Studio»-ն հայտնում է, որ ոչ միայն պատրաստ են աշխատանքի ընդունել մատնահարդարների, այլև անհրաժեշտության դեպքում նրանց անվճար վերապատրաստել։ Մատնահարդարները կարող են զանգահարել 044 520 520 հեռախոսահամարով կամ գրել Նորա Աբրահամյանին։ 

Բռնի տեղահանված արցախցիների համար այսօր առաջնահերթը կացարանով ապահովելն է։

Սոցցանցում արդեն իսկ կան հայտարարություններ, որոնք անվճար ժամանակավոր կացարաններ են տրամադրում մեր հայրենակիցներին։

Դրանցից մեկը. «Դիլիջանում մինչև 40 հոգու համար ազատ տեղ կա հյուրանոցային համալիրում (անվճար )։ Կապվել . 098 137331 Միրան»։

Մեկ այլ օգտատեր Հակոբ Ասատրյանը հայտնում է, որ բարեկամներից մեկը կարող է Սպիտակում առանց վարձի առանձնատուն տրամադրել՝ երեք ննջարանով և հողամասով։

«Սիրելի արցախցիներ, բարեկամներիցս մեկը կարող է Սպիտակում առանց վարձի առանձնատուն տրամադրել՝ երեք ննջարանով և հողամասով, միայն թե 15 տարի չեն բնակվել եւ վերանորգման ու տաք ջրի հարցերը պետք է լուծել։ Եթե հետաքրքրվող լինի, անձնականով դիմեք ինձ՝ կկապեմ իրենց հետ»,- գրել է նա։

Ֆեյսբուքյան օգտատեր Ասանեթե Ալոյանն էլ նշել է, որ տեղահանված արցախցիներին պատրաստ են անահատույց հիմունքներով տրամադրել ք. Արթիկում իրենց սեփական տունը։ «3 սենյակ է, կոմունալ հարմարություններ կան, մոտակայքում և՛ դպրոց, և մանկապարտեզ կա»։ 

Անշարժ գույքի գործակալություններից մեկն էլ Արցախից տեղահանվածների համար վարձակալությամբ բնակարանները տրամադրում է առանց միջնորդավճարի, որը մեկ ամսվա վարձի 50%-ն է կազմում։

«Տաշիր» բարեգործական հիմնադրամից էլ հայտնել են, որ կացարան կտրամադրվի Արցախից տեղահանված 1000 բնակչի Լոռու մարզի Տաշիր համայնքում:

«Հաշվի առնելով բազմահազարանոց արցախահայությանը օժանդակելու, ժամանակավոր կացարան տրամադրելու ու օժանդակելու անհրաժեշտությունը, ընկերությունը կանի հնարավորինս մեր հայրենակիցներին աջակցելու համար», - տեղեկացրել են «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից:

Սպիտակ բանակը ևս անմասն չի մնացել։ Բազմաթիվ բժիշկներ հայտնել են, որ պատրաստ են անվճար բուժօգնություն տրամադրել արցախցիներին։

Բժիշկ մաշկաբան Հովհաննես Դալլաքյանը գրել է. 

«Արցախից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցներին։
Բժիշկ մաշկաբան Հովհաննես Դալլաքյան -նն իր անհատույց բուժօգնությունն է առաջարկում։
Մաշկաբան սեռավարակաբան.
Կարմիր բլուր - պոլիկլինիկա
Հեռախոսահամար։
043797779»։

«Տոնուս-Լես» դեղատնային ընկերությունը և «Տոնուս-Լես Ռեմեդի» դեղատնային ցանցն էլ պատրաստ է անցկացնել անվճար ուսուցում և պրակտիկա դեղագիտության կամ դեղագործության ոլորտի մասնագետների համար։

«Ուսուցումից հետո հնարավորություն կընձեռնվի աշխատանքի անցնել «Տոնուս-Լես Ռեմեդի» դեղատնային ցանցում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098899529 հեռախոսահամարով։
Բարձրակարգ պրակտիկան և աշխատավարձը երաշխավորված են»,- տեղեկացնում են ընկերությունից։

Բժիշկ-էնդոկրինոլոգ Սերգեյ Հակոբյանն էլ Արցախից բռնի ուժով տեղահանվածներին պատրաստ է անհատույց  ցուցաբերել թերապևտիկ-էնդոկրինոլոգիական օգնություն անհատույց։ Բժիշկին կարող եք զանգահարել 093838889 հեռախոսահամարով։ 

Սրտաբան ամուսիններ Էդիտա Եղիազարյանն ու Համբարձում Եղոյանը ևս արցախցիներին պատրաստ են բուժօգնություն տրամադրել անվճար։ Նրանց հասցեն է՝  Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, հեռախոսահամար՝ 094711124։

«Բարի տնակում» էլ պատրաստ են անվճար վերականգնողական թերապիաներ նվիրել արցախցի երեխաներին։

«Եթե ձեր երեխան ունի կարիք.
-հոգեբանի
-լոգոպեդի
-ֆիզիոթերապիստի կամ բուժիչ մերսման մասնագետի
ծառայությունների, ապա կարող եք գրանցվել 89-09 կարճ համարով:
Սիրով կսպասենք»,- նշված է «Բարի տնակ»-ի ֆեյսբուքյան էջում։ 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ-ականները սպառեցին ԱԺ նիստերի օրակարգը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը 1000 դրամից բարձրացնելով 50.000 դրամի
ԱԺ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով ընդունվեցին բոլոր օրինագծերը և սպառվեց օրակարգը։ Ընդունվեցին հետևյալ օրինագծերը. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}