Քաղաքական 11:39 25/09/2023 Հայաստան

Լուիս Մորենո Օկամպո. Լեռնային Ղարաբաղում կատարվող հանցագործությունն աշխարհը պետք է կոչի իրական անունով՝ Ցեղասպանություն

Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, անվանեք իր իրական անունով։ The Washington Post–ում հրապարակված հոդվածում կոչ է անում միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ, արգենտինացի փաստաբան, իրավունքի դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն։ Նա Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազն էր։ Եղել է Արգենտինայի ազգային դատախազ՝ 1985 թվականին ռազմական խունտայի դեմ գործով։

Հոդվածում նա մասնավորապես գրում է.

«2021 թվականին նախագահ Բայդենը ճանաչեց 1915 թվականի հայերի հեռացումը Անատոլիայի իրենց հողերից՝ ներկայիս Թուրքիայի տարածքից, որպես Ցեղասպանություն: Միացյալ Նահանգները լռում էր այդ հարցում ավելի քան մեկ դար, և նրա լռությունը ծանր հետևանքներ ունեցավ: Այսօր հայերին պետք են համաշխարհային առաջնորդներ, ներառյալ Բայդենը, որպեսզի կանգնեցնեն նոր ցեղասպանությունը, որը սկսվել է այս ձմռանը և այժմ վերածվում է ավելի դաժան փուլի:

Երեքշաբթի օրը, ամիսներ տևած շրջափակումից և Ադրբեջանի տարածքում հայաշատ անկլավի սահմանի երկայնքով ռազմական կուտակումներից հետո, ադրբեջանական զինուժը հարձակման է անցել։ Մեկ օրվա ընթացքում ադրբեջանական ուժերն արագորեն հաղթահարեցին տեղի պաշտպանությունը՝ սպանելով ավելի քան 200 մարդու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։ Կարճ ժամանակում հայտարարվեց անկայուն զինադադար։

Ռմբակոծությունը դադարեցնելու դիմաց Ադրբեջանը պահանջել է հանձնվել Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ղեկավարությանը և զինաթափել Ղարաբաղի իշխանությունների բոլոր զինված ուժերը։ Քանի որ Ադրբեջանի հաղթանակն ավելի ակնհայտ դարձավ, Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ հայ խաղաղ բնակիչներ հավաքվեցին Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ (անկլավի ամենամեծ քաղաքը)՝ փորձելով փախչել իրենց նախնիների հողերից:

Նրանք բոլոր իրավունքներն ունեն վախենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաջորդ քայլերից։ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը  Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը, երկու կողմերի փաստարկները լսելուց հետո, որոշեց, որ շրջափակումը «իրական և անմիջական վտանգ է ներկայացնում» Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «առողջության և կյանքի» համար:

Շրջափակումը դադարեցնելու մասին դատարանի պարտավորեցնող հրամանը կատարելու փոխարեն, Ադրբեջանի անվտանգության ուժերը հունիսին ամբողջությամբ փակեցին անկլավը՝ թույլ չտալով անգամ սննդամթերքի, բժշկական պարագաների և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մուտքը։

Այդ ժամանակվանից ի վեր Ալիևը բազմիցս անտեսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և ԱՄՆ պետքարտուղարի կոչերը՝ դատարանի որոշումը կատարելու մասին: Նա ճիշտ հասկացավ, որ Ադրբեջանն իր գործողությունների համար թանկ չի վճարի միջազգային հանրությանը։

Ադրբեջանի դիմակայությունը աղետաբեր է. Միջազգային իրավունքը՝ Ցեղասպանության մասին 1948 թվականին ընդունված կոնվենցիան հստակեցնում է, որ հանցագործության կատարման եղանակներից մեկը «խմբի կյանքի պայմանների դիտավորյալ վնասումն է, որը հաշվարկված է ամբողջությամբ կամ մասնակիորեն նրա ֆիզիկական ոչնչացման համար» (Հոդված II C)։

Արգելափակելով Լաչինի միջանցքը՝ Ալիևը Լեռնային Ղարաբաղը վերածեց 120 հազար հայերի համակենտրոնացման հսկայական ճամբարի։ Այս շաբաթվա ռազմական միջամտությունը մատյանում ավելացրեց սպանության (հոդված II a) և մարմնական և հոգեկան լուրջ վնաս պատճառելու (հոդված II b) հոդվածները։

Ի՞նչ կլինի հետո։ Քանի որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հանձնվել են, միջազգային հանրությունն Ալիևին կոչ է արել երաշխավորել անկլավում գտնվող հայ քաղաքացիների լիարժեք իրավունքները:

Ալիևի կառավարությունը հայտարարել է, որ չի իրականացնում էթնիկ զտումներ և վստահեցրել է աշխարհին, որ «վերաինտեգրումը» բարեկեցություն կբերի տարածաշրջանին։

Սակայն այս հռետորաբանությունը փուչ է հնչում՝ հաշվի առնելով այն, ինչ արդեն արվել է: Իսկ Ադրբեջանի հավակնությունները դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղի սահմաններից։ 2010 թվականից ի վեր Ալիևը պարբերաբար խոսում է Հայաստանի մասին որպես «Արևմտյան Ադրբեջանի»՝ կրկնելով Ադրբեջանի վաղեմի պնդումները, որ Հայաստանն ամբողջությամբ անօրինական պետություն է: Դեռևս դեկտեմբերին նա ասաց, որ «ներկա Հայաստանը մեր հողն է»։

Աշխարհը պետք է հանցագործությունը կոչի իր իրական անունով. «Ցեղասպանություն» տերմինի օգտագործման դեմ դիմադրությունը երկարամյա խնդիր է եղել միջազգային հարաբերություններում: 1994 թվականի ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից շատերը հրաժարվեցին Ռուանդայում զանգվածային սպանությունները որակել որպես ցեղասպանություն: 30 տարվա ընթացքում քիչ բան է փոխվել։

Վերջին անգամ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, Ալիևի կողմից շրջափակումը բազմիցս որակվեց որպես  «հումանիտար իրավիճակ», և առաջարկվեց շարունակել բանակցությունները:

Մեկը հիշեցնում է Չեխիայի դեսպան Կարել Կովանդայի հերոսական միջամտությունը Ռուանդայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանավեճերի ժամանակ։ Երբ առաջնորդների մեծ մասն աջակցում էր զինադադարի շուրջ բանակցություններին, նա այդ գաղափարը նմանեցնում էր «Հիտլերին համոզելհրեաների հետ զինադադարի հասնելուն»։

Այսօր էլ աշխարհի զուսպ լինելը բացատրվում է աշխարհաքաղաքականությամբ։ Ադրբեջանը դաշնակից է Արևմուտքի հետ Իրանի դեմ. այն էներգիա է տրամադրում Եվրոպային և միլիոններ է ծախսում իսրայելական բարդ զենքերի վրա:

Բայց դրանք չպետք է խոչընդոտեն աշխարհի պատասխանատվությանը՝ դադարեցնելու այն, ինչ կատարվում է նրա աչքի առաջ՝ 2023 թվականի Հայոց ցեղասպանությունը։

Բայդենը ճիշտ արեց 2021 թվականին: Այսօր նա պետք է օգնի, որպեսզի պատմությունը չկրկնվի»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}