Արցախում ցիստերնով բենզին է պայթել, խոսվում է վիրավորների ու զոհերի մասին
Նարինե Ավանեսյանը գրում է․
«Ժողովուրդ, Արցախում էլի աղետ է տեղի ունեցել։
Ցիստերնով բենզին է պայթել, ասում են՝ ահագին տղամարդ է մահացել։
Հիվանդանոցից խնդրել են, ով մնացել է Աստեփանակերտում գնան իրենց օգնելու
Անհնար է այդքան վիրավորների ու մահացածներին օգնեն այդքան քիչ մարդկանցով։
Տեր Աստված, ինչի՞ համար ես ժողովրդիս պատժում»։
Պայթյունի մասին գրում է նաև արցախցի Անուշ Շահրամանյանը․
«Բենզալցակայաններում թողեք միայն կանայք կանգնեն, բազմաթիվ անուղեղ տղամարդիկ ծխում հա ծխում են, մեկն էլ ջղայնանում բենզինով տարան ասֆալտով ա գալիս, ՄԻ ԾԽԵՔ մնացածի կյանքը վտանգելու իրավունք չունեք, ում կտեսնեք ծխելուց նկարեք։
Առջևի այս երկու տղան ծխում էին ուղիղ բենզալցակայանի մոտ»։