Հստակ արձանագրենք՝ ակնհայտորեն գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ. ՀՀ ՄԻՊ
«Մենք այստեղ ենք բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը ոչ միայն դիտարկելու, այլ նաև պաշտպանության գործընթացը փաստացի ստանձնելու նպատակով»,- Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Հիշեցնենք, որ հենց այդ կայանում են Արցախից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված քաղաքացիները գրանցվում, կարիքների առաջնային գնահատում կատարվում։
Նա նշեց, որ իրենք անընդհատ կապի մեջ են միջազգային գործընկերների հետ, նաև այստեղ են միջազգայի գործընկերների հետ։
«Երկրորդ, մենք հենց ինքներս ենք զբաղվում իրավունքների պաշտպանությունը հնավորինս պատշաճ մակարդակով իրացնելու պրոցեսով։ Երրորդ՝ փաստահավաք աշխատանք ենք իրականացնում»,- նշեց Մանասյանը։
Նա հայտնեց, որ զրուցել է տեղահանվածերի հետ, նաև իրենց հատուկ մեթոդաբանությամբ են զրույց վարել։
«Մի բան կուզեմ հստակ արձանագրել՝ մենք ակնհայտորեն գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ, որովհետև նույնիսկ այն դեպքում, երբ մարդիկ, ըստ էության, իրենք են այս պահին դուրս գալիս իրենց տներից, հայրենիքից, բայց ակնհայտ է, որ այդ իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ իրենք չունեն մարդու հիմնարար իրավունքների, անվտանգության երաշխիքներ։ Դա ցույց է տալիս նաև այստեղ եղած իրավիճակը»,- ասաց Անահիտ Մանասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կարծում եմ՝ խնդիրը լուծելու ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն. Վարդան Սարգսյանը՝ Արցախում վառելիք չլինելու մասին
- Բռնագաղթ Արցախից. Լուսանկարներ
- Բնակչության տեղափոխումը կատարվում է փուլային տարբերակով. Արցախի ՆԳՆ
- Արցախցու հրաժեշտը. Կներես պապ, չկարողացա պատից կախված լուսանկարդ ինձ հետ վերցնել
- Արցախից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 2906 անձ. ՀՀ կառավարություն
- Արցախից Հայաստան է մուտք գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի
- Արցախի նախագահը հանդիպել է խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ
- ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակ
- ՆԳՆ-ն Կոռնիձորի մոտակայքում գտնվող կետում իրականացնում է Արցախից տեղահանված անձանց նույնականացում և հաշվառում
- ԼՂ-ից տեղահանվածների կեցության կազմակերպումը Հայաստանում չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան