ԼՂ-ում ռուսական բազայի վրա հարձակումները և վեց ռուս զինվորականների մահը պատահականություն չեն. Կոնստանտին Զատուլին
Բաքվի նպատակն է ստիպել ռուս խաղաղապահներին չմիջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Այժմ պայքար է տարվում, որպեսզի մեր խաղաղապահները մնան այնտեղ»,- նշել է նա։
Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում հարձակումները ռուսական բազայի վրա և ռուս խաղաղահների զոհվելը պատահականություն չեն։
«Ոչ միայն խաղաղապահներ են զոհվել, այլ նաև հարձակումներ են իրականացվել տեղանքի վրա, պայթեցվել է պահեստ և այլն։ Այս ամենը ահաբեկման ռազմավարություն է, որպեսզի մեր խաղաղապահներն իրենց պահեն այնպես, ինչպես կցանկանար Ադրբեջանը՝ ավելի հանգիստ։ Մենք պետք է ընտրենք՝ կա՛մ պետք է դիմանանք, կա՛մ՝ ոչ։ Այսքանը: Կրակում են, օպերացիա են իրականացնում։ Ակնհայտ է, որ մեր խաղաղապահները, եթե սկսեն իրենց համար (Լեռնային Ղարաբաղի հայեր) միջամտել, անմիջապես հարձակման են ենթարկվում», - ասել է Զատուլինը։
Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները Արցախում են 2020 թվականից՝ պայմանավորված նոյեմբերի 9-ի համաձայնագրով։ Սեպտեմբերի 20-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է մի քանի խաղաղապահների մահվան մասին, երբ գնդակոծվել է ավտոմեքենան։ Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը պարզաբանել է, որ սպանվել է վեց ռուս։
Բաքվում քրեական գործ է հարուցվել. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ հետաքննության առաջին արդյունքներն արդեն ստացվել են, և բոլոր մեղավորները կպատժվեն։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում