Արցախցի 14-ամյա տղային ոստիկանություն տանելիս ոստիկանները գլխին հարվածներ են հասցրել
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը գրում է.
«Ծանոթացեք` Արցախի Շեխեր գյուղից 2020 թվականին տեղահանված 14_ամյա Ամուրն է, ինքն էլ` անվան պես ամուր տղա։ Այսօր առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանության Քանաքեռ_Զեյթուն բաժին։ Բերման ենթարկվելուց բացի` նաև ֆիզիկական բռնության է ենթարկվել ճանապարհին(հարվածներ գլխին)։
Ամուրը վերջին բերման ենթարկվածն էր, որ ինձ հետ դուրս եկավ բաժնից։ Մնացածը չափահաս էին, բայց միայն Ամուրին 3 ժամ անիմաստ պահեցին բաժնում, թեև` գործողություններն ավարտվել էին։
Դատողությունները` թողնում եմ ձեզ։
Նկարը հրապարակում եմ ծնողի թույլտվությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը. Բաբայան
- Մայթերից բերման ենթարկվածները կարող են հանցագործության մասին հաղորդում տալ
- Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի