Ռուսաստանը երբեք չի համաձայնի ռուս խաղաղապահներին ինչ-որ բանում մեղադրելու փորձերին. Պեսկով
Ռուսաստանի Դաշնությունը կտրականապես համաձայն չէ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը Մոսկվայի և ռուս խաղաղապահների վրա դնելու փորձի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հասկանում ենք այս պահի հուզական լարվածությունը, բայց կտրականապես համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի կամ առավել ևս ռուս խաղաղապահների վրա դնելու փորձի հետ, որոնք իրական հերոսություն են դրսևորում՝ իրենց գործառույթներն իրականացնելով այն մանդատին համապատասխան, որն ունեն: Խաղաղապահներին հանդիմանել, որ նրանք ինչ-որ բան սխալ են անում, ոչ ոք չի կարող։ Երբեք նման մեղադրանքների հետ չենք համաձայնվի»,- նշել է Պեսկովը։
Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը կողմերի հետ տարբեր մակարդակներում և հիշեցրել, որ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին