Սիրուշո. Լևոնին կալանավորելը ճնշելու փոխարեն, պայքարելու ավելի մեծ ցանկություն է առաջացրել
Հայտնի երգչուհի Սիրուշոն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոնի կինն է, գրում է.
«Լևոնին ազատազրկեցին մեկ ամսով, «ոստիկաններին մեքենայում դաժան ծեծելու համար».. (անկախ նրանից, որ ամբողջ երկիրը ակնհայտ տեսել է, թե ինչպես է լրիվ հակառակը տեղի ունենում)
Սա բնականաբար Լևոնին պայքարից հանելու և պայքարը ճնշելու իրենց փորձն է։
Այս օրերի կալանավորվածների թվում կան պատերազմի մասնակիցներ, կանայք, մարզիկներ.
մարդիկ, ովքեր թույլ չեն տալիս վերացնել ու հանձնել երկիրն ու արժեքները։
Բայց սա, ճնշելու փոխարեն, հակառակը՝ պայքարելու ավելի մեծ ցանկություն է առաջացրել։ Դա է վկայում հանրության արձագանքը, ինձ անդադար եկող բազմահազար նամակները և օրեցօր ավելացող գիտակից բազմությունը։
Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ»։
Հարակից հրապարակումներ`
- Սիրուշո. 2018թ-ից իմ անվան շուրջ ձեր տարած ակտիվ աշխատանքը ոչինչի չի բերել
- Սիրուշո. Մի խոսքով, մենք խանգարում ենք Արցախի հանձնման իրենց գործընթացին
- Սիրուշո․ Լևոնն այս պահին ուղեղի ցնցումով հիվանդանոցում է, այսօր հրապարակում երկուսիս փոխարեն՝ես կլինեմ
- Սիրուշո. Սարսափելի է
- Սիրուշոն ներկայացրել է նոր տեսահոլովակ
- Սիրուշո. Հոգիս ու միտքս հանգիստ չեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան