
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին բենզինի պահեստում, ուժեղ պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ ԱՀ ՆԳՆ
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից։
«Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։
Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։
Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրությունում։
ԱՀ Առողջապահության մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանն էլ տեղեկացնում է․
«Ստեփանակերտում բենզինի ցիստեռնի պայթունից ունենք մի քանի տասնյակ վիրավորներ՝ տարբեր այրվածքներով»։
Հարակից հրապարակումներ`
- Խնդրում եմ բոլոր բժիշկներին և բուժքույրերին գան հիվանդանոցներ, աղաչում եմ եկեք․ արցախցի բժիշկ
- Արցախում ցիստերնով բենզին է պայթել, խոսվում է վիրավորների ու զոհերի մասին