Ագնեսա Խամոյան. Նայել այս երկու տեսանյութերը և որոշել՝ ո՞վ է իրեն խուլիգանի նման պահում. Նիկոլ Փաշինյանը, թե՝ Դավիթը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է.
«Դավիթ Սարգսյանին եմ քիչ առաջ տեսակցել ՁՊՎ-ում։ Դավիթը Ցոլակ Արամի Ակոպյանի հետ միասին ձերբակալվել է այսօր մայր բուհից՝ իբր ԵՊՀ-ում խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Նա 6 ժամ ապօրինի ձերբակալված է եղել։ Դավիթի ձերբակալությունն ակնհայտ քաղաքական պատվերի արդյունք է, եւ երկրորդ այլ կարծիք լինել չի կարող։
Հիմա, այս օրերին դասական դարձած ձերբակալության մասին( երբ 1 կամ 2 ոստիկանի ցուցմունքի հիման վրա գործ են սարքում ու մարդ ձերբակալում, Դավիթին էլ 1 ոստիկանի ցուցմունքի հիման վրա են ձերբակալել), առաջարկում եմ նայել այս երկու տեսանյութերը և որոշել՝ ո՞վ է իրեն խուլիգանի նման պահում ԵՊՀ մուտք գործելիս, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը, թե՝ Դավիթը։
Ով պետք է ձերբակալված լիներ եւ հիմա ով է ձերբակալված»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն՝ Դավիթ Սարգսյանի ձերբակալության մասին
- Դավիթ Սարգսյանը փաստացի ձերբակալվեց
- ԵՊՀ-ից բերման են ենթարկվել լրագրող Դավիթ Սարգսյանը, դասախոս Ցոլակ Ակոպյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան