Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 105 մարմին
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների գործուն մասնակցությամբ, զոհված և անհայտ համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են Արցախի ամբողջ տարածքում։ Ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։
Սեպտեմբեր 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայողի, իսկ Չարեքտարից`զոհված 2 զինծառայողի մարմին։
Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը` քաղաքացիական անձինք են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում` 2 երեխա և տարեց ամուսիններ։
Նույն օրը Նախիջևանիկ և Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին, իսկ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից` քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել։
Որոնողակափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը պարբերաբար կհրապարակի տեղեկություններ։
Օպերատիվ շտաբ-047 95 75 51
ԱԻՊԾ թեժ գիծ` 911։
Հարակից հրապարակումներ`
- Չավարտված պատերազմի առաջին զոհերը
- Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր․ ՄԻՊ
- Արցախում զոհերի թիվը հասնում է 100-ի. Ռուբեն Վարդանյան
- Բեգլարյան. Արցախում արագորեն աճում է զոհերի և վիրավորների թիվը
- 128 վիրավոր, զոհերի թիվը՝ 25 , որից 2-ը՝ քաղաքացիական․ ԱՀ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան