Բռնագաղթ Արցախից. Լուսանկարներ
Թշնամու տիրապետության տակ հայտնված անզեն Արցախից մարդիկ հեռանում են ինչով պատահի։ Մի քանիսը Սյունիք են հասել բեռնատարի թափքում, մեկը երեխաներին տեղավորել է էքսկավատորի փոքրիկ խցիկում։
Արցախից Հայաստան ուղևորվող մեքենաների մեծ թվի պատճառով ճանապարհին խցանում է առաջացել։
Panorama.am-ը ներկայացնում է լուսանկարներ Կոռնիձորից։
Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ:
Տեղահանված բնակիչների առաջնային հաշվառում և կարիքների գնահատում է իրականացվում Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։ Կարիքների առաջնային գնահատում իրականացնելուց հետո օթևանի խնդիր ունեցող մեր հայրենակիցները տեղափոխվում են Գորիսում ստեղծված կոորդինացիոն կենտրոն։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից Հայաստան տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
- Արցախից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 2906 անձ. ՀՀ կառավարություն
- ՆԳՆ-ն Կոռնիձորի մոտակայքում գտնվող կետում իրականացնում է Արցախից տեղահանված անձանց նույնականացում և հաշվառում
- Որոշվել է ԼՂ-ի բնակչության համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան