ՔԿ-ն՝ Դավիթ Սարգսյանի ձերբակալության մասին
Այսօր առավոտյան ԵՊՀ-ից Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք մուտք են գործել ԵՊՀ շենք և կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ սկսել են բղավել, հարվածել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դռանը՝ այդ կերպ խաթարելով համալսարանի բնականոն աշխատանքը: ՔԿ-ից նաև հայտնում են, որ ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից դեպքի վայրից Ոստիկանություն են տեղափոխվել Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ղ․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել՝ նշված առերևույթ հանցավոր արարքները կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանց ձերբակալելու վերաբերյալ։
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և համակողմանի քննությամբ նշված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սարգսյանը փաստացի ձերբակալվեց
- ԵՊՀ-ից բերման են ենթարկվել լրագրող Դավիթ Սարգսյանը, դասախոս Ցոլակ Ակոպյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան