ՄԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել օգնելու ԼՂ–ից տեղահանվածներին
ՄԱԿ-ը օգնություն կցուցաբերի ԼՂ-ից Հայաստան տեղափոխվողներին, եթե կազմակերպությանն անհրաժեշտ հասանելիություն տրամադրեն նրանց նկատմամբ։ «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք ուշադիր և մեծ մտահոգությամբ հետևում ենք դեպի Հայաստան մարդկանց զանգվածային տեղաշարժին։ Եթե ՄԱԿ–ին հասանելիություն տան, մենք պատրաստ ենք գնահատել մարդասիրական կարիքներն ու օգնություն ցուցաբերել ստեղծված իրավիճակից տուժած մարդկանց։ Մենք ներկայացուցիչներ ունենք ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։ Նրանք պատրաստ են աջակցելու օգնության ցանկացած ջանքի, եթե նման հնարավորություն ընձեռնվի», - ասել է նա։
Նշենք, որ այսօրվա դրությամբ ավելի քան 6.5 հազար մարդ է Արցախից տեղափոխվել Հայաստան։ Իշխանությունները խոստանում են բռնի տեղահանվածներին ապահովել կացարանով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին