Թումանյան փողոցից մարդկանց` մայթերից, առանց օրինական պահանջ ներկայացնելու, առևանգում են. Տիգրան Աբրահամյան
Մայրաքաղաքում վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Որոշ հատվածներում, որտեղ փորձում են փողոցներ փակել, կարմիր բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին:
Ըստ ոստիկանների՝ քաղաքացիների գործողություներն անօրինական են։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որ նույնպես մասնակցում է Արցախի համար իրականացվող բողոքի ակցիային, ֆեյղբուքյան իր էջում գրել է.
«Պարզվում է` ոստիկանության պետը, ՆԳ նախարարը երկրում արգելել են խաղաղ հավաքների անցկացումը:
Հասկանում եմ, որ իրենց համար վաղուց օրենքն ու սահմանադրությունը Նիկոլն է, իսկ դավանած արժեքները` անպատվությունն ու փողը, բայց նաև պետք է իմանան, որ այս ամենը մի օր վերջանալու է:
Թումանյան փողոցից մարդկանց` մայթերից, առանց օրինական պահանջ ներկայացնելու, առևանգեցին ու դա այն դեպքում, որ դրան զուգահետ պարեկային ծառայության մայորը համաձայնվել էր ուղեկցել խաղաղ ակցիան:
Ինչ արած, պետք է արձանագրել ու շարունակել պայքարը»։