Արցախում կան դիրքեր, որտեղ ամբողջ անձնակազմը զոհվել է. Տիգրան Աբրահամյան
«Իրականության մեջ այս պահին Արցախում տեղի է ունենում բռնի տեղահանություն։ Հենց այնպես չէ, որ մարդիկ իրենց ցանկությամբ թողնում են իրենց հայրենի օջախները, բնօրրանը»,- կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, որը շատ ակնհայտորեն երևում էր վերջին ժամանակահատվածում, վերջին 9 ամիսը հյուծող ժամանակահատածն էր, նպատակ ունեին արցախցիների դիմադրողականությունը կոտրել, իսկ վեջին փուլում բուն մարտական գործողություններ ծավալեին։
«Ցավալիորեն, դա տեղի ունեցավ Հայաստանի իշխանությունների լռության, որոշ դեպքերում էլ արտոնման պայմաններում»,- ասաց պատգամավորը։
Տ. Աբրահամյանն ընդգծեց՝ արցախցիներն իրենց մարտը բոլոր առումներով տվեցին. «Արցախցիները, որքան հնարավոր էր, առաջնագծի` իրենց վստահված հատվածը, պահեցին։ Չկա մի մարտական դիրք, որը լքած զինծառայող լինի, բոլոր ուղղություններով մարտեր են մղվել։ Կան դիրքեր, որտեղ ամբողջ անձնակազմը զոհվել է։ Այսինքն նույնիսկ այդ գնով իրենց վստահած սահմանագիծը պահպանել են»։
Չնայած դրան, նրա խոսքով, ուժերի անհավասարությունն ակնհայտ էր` մի կողմից Ադրբեջանին բոլոր հնարավորություններով աջակցում էր Թուրքիան, մյուս կողմից էլ Արցախն արդեն 9 ամիս շրջափակման մեջ էր, առաջին անհրաժեշտության ապրանքների հետ կապված սուր դեֆիցիտ կար, և այս պայմաններում Արցախը երկար դիմադրել չէր կարող։
«Նաև այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները պասիվ կեցվածք ընդունեցին, նույնիսկ հայտարարեցին, որ որևէ պարագայում չեն միջամտելու, դա ևս Ադրբեջանի համար արտոնում էր մարտական գործողություններն ամենածանր կերպով շարունակելու համար»,- ասաց Տ. Աբրահամյանը։
Ըստ նրա, պատահական չէր, որ լայնամաշտաբ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կիրառեց իր զինանոցի ողջ ռեսուրսները՝ հեռահար ճշգրիտ հրթիռային համակարգերից մինչև ռազմական ավիացիա, ԱԹՍ-ներ և այլն։
«Այս պայմաններում արցախցիները պարզապես փակուղու առաջ էին կանգնել։ Նրանց` իրենց հայրենիքից դուրս գալը ոչ թե իրենց ցանկությամբ է, այլ ադրբեջանական ագրեսիայի, միջազգային իրավունքի վախճանի ու Հայաստանի իշխանությունների հանցավոր անտարբերության հետևանքն է»,- ասաց Տ.Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փոքրիկ Նվերը, որին փնտրում էինք բոլորս, uպանվել է. Զոհրաբյան
- Ընկերս զոհվեց․․․հերոսի վերջն անմահությունն է, սգալ չկա․․․
- Արցախում չկա այնպիսի ընտանիք, որ չունենա զոհ, վիրավոր, անհետ կորած. Մետաքսե Հակոբյան
- ԱՀ ՊՆ. Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են
- Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է. Աբրահամյան
- Կան դիրքեր, որոնց ուղղությամբ 4-5 հարձակում է եղել,սակայն մեր զինծառայողները ծանր մարտերով հետ են մղել. Աբրահամյան
- Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում, մի շարք հատվածներում կասեցվել է թշնամու մխրճումը. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան