Անհնազանդության ակցիաները շարունակվում են
Վաղ առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաները շարունակվում են։ Քաղաքացիները փակել են Կոմիտաս-Վազգեն Առաջին Վեհափառի (Կասյան) խաչմերուկը։ Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկը փակվել է երկրորդ անգամ։
Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքի ժամանակ Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր՝ առավոտյան ժամը 08։00-ից սկում են անհնազանդության ակցիաները։
«Մենք պարալիզացնելու ենք քաղաքը․ մոտակա երեք օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, ամբողջ Հայաստանը պարալիզացվելու է։ Առավոտյան ժամը 08։00-11։00-ը հաստատ։ Իշխանության հենարանը մնացել է ոստիկանությունը»,- ասել է Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մայթերից բերման ենթարկվածները կարող են հանցագործության մասին հաղորդում տալ
- ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը բերման ենթարկվեց
- Անհնազանդության ակցիաներ Երևանում. Լուսանկարներ
- Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի
- Բերման են ենթարկվել պատգամավոր Թադևոս Ավետիսյանը
- Թումանյան փողոցից մարդկանց` մայթերից, առանց օրինական պահանջ ներկայացնելու, առևանգում են. Տիգրան Աբրահամյան
- Փակ են Գարեգին Նժդեհի հրապարակ մտնող ճանապարհները:
- Առավոտյան ժամը 08։00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Մանուկյան