Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում սեպտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին, 29-ի երեկոյան ժամերին, 30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 26-ին, 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ։ Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-26-ին կնվազի 3-6, 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։