ԱԺ-ում սեպտեմբերի 28-ին կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու հարցը։ Նախագիծն ընդգրկված է հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգում։
Նախագծի հիմնական զեկուցողը միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, իսկ հարակից զեկուցողը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Հայաստանը ստորագրել է Հռոմի Ստատուտը 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն չի վավերացրել այն։ 2023 թ. մարտին ՀՀ Սահմանադրական դատարան ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան էր դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ, գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման:
Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը միջազգային պայմանագիր է, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը՝ ՄՔԴ։ Ընդունվել է Հռոմում 1998 թվականի հուլիսի 17-ին կայացած դիվանագիտական կոնֆերանսումև ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ից։
Հռոմի ստատուտի 5-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը պետք է սահմանափակված լինի ամբողջ միջազգային հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործություններով։ Դատարանը իրավասություն ունի հետևյալ հանցանքների նկատմամբ՝
ցեղասպանություն
մարդկության դեմ հանցագործություններ
պատերազմական հանցագործություններ
ագրեսիա
Նախագծում՝ Հռոմի ստատուն ընդունելու որպես հիմնավորում նշվում է.
«Կանոնադրության նպատակն է դրանում նշված առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությունը բացառելու և դրանով իսկ այդպիսի հանցագործությունների կանխմանը նպաստելու համար ներպետական քրեական իրավազորության մարմիններին լրացնող Միջազգային քրեական դատարանի (այսուհետեւ՝ Դատարան) հիմնադրումը:
Կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը եւ հրատապությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.
2021թ. մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա իրականացնելով ՀՀ-ի դեմ ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք եւ շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում: Այնուհետեւ, 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացվեց նոր լայնածավալ ռազմական ագրեսիա, որը հանգեցրեց հարյուրավոր զոհերի զինված ուժերի եւ քաղաքացիական բնակչության շրջանում, եւ որի ընթացքում կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ:
Ավելին՝ դատելով Ադրբեջանի կողմից դրսեւորած պահվածքից եւ կատարած ռազմատենչ հայտարարություններից, Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր:
Այս պայմաններում, ՀՀ-ի կողմից ՄՔԴ կանոնադրության շուտափույթ վավերացումը շատ կարեւոր է, քանի որ ՀՀ կողմից Կանոնադրությունը վավերացնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում կատարված եւ Կանոնադրությամբ նախատեսված հանցագործություն, այդ թվում նաեւ պատերազմական հանցագործություններ, ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ եւ զսպող միջոց Ադրբեջանի համար»:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». «Հռոմի ստատուտի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքը նախագծին կից ներկայացված չէ
- Մոսկվան Երևանի գործողությունները համարում է ոչ բարեկամական.Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասին
- 2020 թ սեպտեմբերին մենք ոչ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, ոչ զորավարժություններ անում ԱՄՆ-ի հետ. Փաշինյան
- Հայաստանի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել Հռոմի ստատուտը.ՏԱՍՍ
- Հռոմի ստատուտը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Հակոբ Արշակյան
- Զախարովան ներկայացրել է ՌԴ-ի դիրքորոշումը` ՀՀ ՍԴ-ի` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան