
Հայաստան տեղափոխվել ցանկացող, բայց մեքենա չունեցող արցախցիներին ցուցակագրում են Արմենիա հյուրանոցում
Հայաստան տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։
«Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։ Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ»,-նշում են շտաբից։