Բաքուն հայտարարել է, որ Ստեփանակերտ դեղորայք է ուղարկում
Բաքուն հայտարարել է, որ Ստեփանակերտ է ուղարկում դեղորայք։ Այն տեղ է հասցվելու շտապ օգնության մեկ մեքենայով։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։
«Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու»,-գրել էր Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում տուժածների տեղափոխումը Հայաստան
- Արցախի ՄԻՊ. Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը
- Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր. ԱՀ ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին