Հայաստանի հետ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մակարդակը դժվար է համեմատել․ Պեսկով
ՌԴ-ի անուղղակի սուբսիդավորումը նշանակալի ներդրում է ապահովել Հայաստանի զարգացման գործում, ուստի Երևանի հետ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մակարդակը դժվար է համեմատել «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եթե խոսում են էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին, ապա, իհարկե, դժվար թե այստեղ ինչ-որ բան համադրվի ինտեգրման այն խորության հետ, որը կա ռուսական տնտեսության հետ։ Եկեք չմոռանանք, որ տարբեր բնական ռեսուրսների բավականին արտոնյալ մատակարարումները, օգնությունը, որ ցուցաբերում է Ռուսաստանը, շատ էական ներդրում է Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման գործում։
Ռուսաստանը դա արել է և շարունակելու է անել, ուստի, իհարկե, դժվար թե կարելի է համեմատել մեր փոխգործակցության մակարդակը ամերիկացիների ներգրավվածության հետ»,- ասել է Պեսկովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակներին, որոնցում Բայդենը խոստացել է շարունակել և ամրապնդել համագործակցությունը էներգետիկ ոլորտում։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Հայաստանը ինքնիշխան երկրներ են, «և նրանք ունեն իրենց ուղղությունները, որոնցով զարգացնում են փոխգործակցությունն ու երկխոսությունը, իսկ ՌԴ-ն՝ իր ուղղությունները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է