ՄԻՊ. Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են
Մարդու իրավունքների պաշտպանը գիշերվա ընթացքում Գորիս համայնքում շարունակել է հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այս պահին ևս Ա» ՄԱնասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ գտնվում է Սյունիքի մարզում:
Տեղում իրականացնվում են փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ:
Նախօրեին Պաշտպանն այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան: Նա ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ հետևել է կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:
Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին