Լրագրող Դավիթ Սարգսյանը և դասախոս Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում
Նախօրեին տեղեկացվել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ց․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրանք ազատ են արձակվում ձերբակալումից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Այս պահի դրությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. ՁՊՎ-ում հանդիպել եմ Դավիթ Սարգսյանին ու Ցոլակ Ակոպյանին
- Ագնեսա Խամոյան. Նայել այս երկու տեսանյութերը և որոշել՝ ո՞վ է իրեն խուլիգանի նման պահում. Նիկոլ Փաշինյանը, թե՝ Դավիթը
- ՔԿ-ն՝ Դավիթ Սարգսյանի ձերբակալության մասին
- Դավիթ Սարգսյանը փաստացի ձերբակալվեց
- ԵՊՀ-ից բերման են ենթարկվել լրագրող Դավիթ Սարգսյանը, դասախոս Ցոլակ Ակոպյանը