Այդ ճանապարհ փակելը ո՛չ Նիկոլն ա հնարել, ո՛չ՝ մենք, դա մասնագիտացված բան է․ Վազգեն Մանուկյան
Քաղաքացին Ազգային կոմիտեի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանից փորձեց պարզել ընդդիմության գործողությունների տրամաբանությունը՝ հարց տալով․ «Ճանապարհ փակելով Նիկոլն այսօր Հայաստանում չեմպիոն է։ Իմ մոտ տպավորություն է, որ ընդդիմության մոտ կոմպլեքս է՝ ամեն ինչ անում են, որ Նիկոլից ճանապարհ փակելով անցնեն, էն էլ 3 տարի է չի ստացվում։ Ուրիշ ի՞նչ գործողություններ կան»։
Ի պատասխան Վազգեն Մանուկյանն ասաց․ « Երբ Ղարաբաղյան շարժումը սկսվեց մենք տարբեր բաներ հնարեցինք՝ և՛ ճանապարհ փակել, և՛ շատ այլ բաներ։ Հետո, երբ հասունացանք, սկսեցինք գրքեր կարդալ, պարզվեց, որ աշխարհի բոլոր թավշյա հեղափոխությունները կատարվում են նույն սկզբունքով։ Մի մարդ, որի անունը Շարփ է, դասագիրք գրեց,թե ոնց է պետք անել թավշյա հեղափոխությունները։ Գրքի մեջ կան բոլոր ձևերը, որոնք Նիկոլն օգտագործել է։ Իր կողքը կային երիտասարդներ, որոնք արտասահմանում հենց էդ էին սովորել։ Այնպես, որ այդ ճանապարհ փակելը ո՛չ Նիկոլն ա հնարել, ո՛չ՝ մենք, դա մասնագիտացված բան է։ Նիկոլի մոտ մասնագետներն ավելի լավ էին անում, բայց մեր մոտ էլ շատ մասնագետ կա»։
Ըստ Մանուկյանի՝ նախ պետք է հասկանալ,թե դա ինչու է անհրաժեշտ։
«Երբ պարալիզացվում է պետական ապարատի գործունեությունը, ծայրից ծայր վազեցնում ես ոստիկաններին։ Ընդհանրապես ճիշտ է լինում մի քիչ «խաղալ» ոստիկանների հետ՝ մի տեղ փակում ես, մի քիչ հետո գնում ես ուրիշ տեղ ես փակում, անպայման չէ դեմ դիմաց իրար հետ բախվել, ավելի արդյունավետ է։ Բայց մեր ժողովուրդը որ իրան խփում են, ինքն էլ է խփում, Աստված գիտի մեկ-մեկ ինչ է լինում»,- կիրառվող տեխնոլոգիան փորձեց բացատրել Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին