Ֆրանսիան յոթ միլիոն եվրո կհատկացնի Ղարաբաղի հայերին օգնելու համար
Ֆրանսիայի կառավարությունը 7 մլն եվրո կհատկացնի Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի հայերին օգնելու համար:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպմանն ասել Երևանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին։
«Ֆրանսիայի կառավարությունը որոշել է գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցելով 7 միլիոն եվրո տրամադրել Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների սոցիալական կարիքները հոգալու համար»,-դեսպանի խոսքերն է մեջբերում նախարարության մամուլի ծառայությունը։
Դեկոտինին հայտնել է նաև, որ ֆրանսիական կողմը պատրաստվում է Հայաստան ուղարկել ինքնաթիռ՝ բժշկական պարագաներով և սարքավորումներով՝ Ղարաբաղում վառելիքի բաքի պայթյունի հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին